Թուրքական «Էվրենսել» պարբերականն անդրադարձել է թուրքական մշակույթում կարևոր տեղ զբաղեցրած երաժշտական ստեղծագործություններին, որոնց արմատներն իրականում հարկավոր է փնտրել այլ, իսկ ավելի հստակ` հարևան ազգերի մշակույթներում:
«Որն է որպես «թշնամի» հայտարարված ազգերի ազգային մշակույթը, երգերը յուրացնելու ետևում ընկած մոտիվացիան», - հռետորական այս հարցով է սկսել իր ուշագրավ հոդվածը թուրք սյունակագիր Հայրի Թունչը:
Նա նաև մի շարք ստեղծագործությունների կողքին անդրադարձել է թուրքական հայրենասիրական «Ալեկոծվում էր Սև ծովը» երգին, որը Թուրքիայում ընդունված է համարել ադրբեջանցի բանաստեղծ Ահմեդ Ջևաթի ստեղծագործությունը՝ գրված 1914թ.-ին: Ստեղծագործությունը տպագիր տարբերակով առաջին անգամ տարածվել է 1919թ.-ին:
Մինչդեռ այս ստեղծագործության գրավոր ձեռագրերը Թուրքիայում այդպես էլ չհանվեցին արխիվներից և ի ցույց չդրվեցին հասարակությանը: Շատերը պնդում են, թե այդ ձեռագրերը միտումնավոր այրել են հայերը, մեկ այլ վարկածով ձեռագրերը ոչնչացվել են բոլշևիկների կողմից այն բանից հետո, երբ Ահմեդ Ջևաթը մահվան դատապարտվեց Խորհրդային միությունում:
Սակայն, ինչպես գրում է Թունչը, «Ալեկոծվող Սև ծովի» անհետացած ձեռագրերի գաղտնիքն այն է, որ իրականում այն ոչ թե ադրբեջանցի բանաստեղծի, այլ հայ աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունն է: «Ալեկոծվում էր Սև ծովը» երգի երաժշտությունը գրեթե նույնությամբ համընկնում է Սայաթ- Նովայի «Քամանչա» ստեղծագործության նոտաների հետ:
Ի դեպ, ի հեճուկս ադրբեջանցի հարևանների, որոնք Սայաթ-Նովային նույնպես ադրբեջանցի են համարում, թուրք սյունակագիր Թունչը Սայաթ-Նովային հայ գուսան է անվանում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55