Հունվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) հետ համագործակցող անկախ փորձագետ Հիրո Օկուդայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն է եղել քննարկել 2014 թ.-ին մեկնարկած՝ «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում» ծրագրի վերջնական գնահատման ընթացքում կատարված աշխատանքներն ու արդյունքները:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը ողջունել է հյուրերին, նշել, որ միասին աշխատաելու դեռ բազամթիվ ուղղություններ կան, որոնք, անկասկած, կիրագործվեն:
ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը նույնպես անդրադարձել է համագործակցությանը՝ նախանշելով արդեն գրանցված հաջողությունները.
«Արդեն երրորդ տարին է, որ աշխատում ենք սողանքների կառավարման ուղղությամբ ու հիմա ժամանակն է արդյունքները տեսնելու: Սա լավ նախադրյալ է հետագայում մեր համագործակցությունը շարունակելու համար»:
Ճապոնական կողմը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել կատարված աշխատանքները.
«Ծրագիրը բավական հաջող ծրագիր է՝ նախատեսված արդյունքները ստանալու տեսանկյունից: Հուսով ենք, որ ամեն բան դրական ընթացք կունենա»:
Հանդիպմանը քննարկվել են նաև ծրագրի ընդլայնման հնարավորությունները:
Ծրագրի շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևութային էլեկտրոնային տվիչների տեղադրման և չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի և Տավուշի մարզի Գետահովիտ համայնքները:
Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երևան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55