Թուրքիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում կրկին ավելացել է կառավարման նախագահական համակարգի անցնելուն դեմ մարդկանց թիվը:
Ինչպես գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը` «Սոնար» հետազոտական կենտրոնի տնօրեն Հաքան Բայրաքչըն նշել է, որ ըստ իրենց հետազոտությունների դեռևս 3 տարի առաջ բնակչության 70 տոկոսը դեմ էր արտահայտվում նախագահական համակարգին անցմանը, մինչդեռ 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո «այո» և «ոչ» ասողների թիվը հավասարվել էր:
«Անգամ եկավ մի շրջան, երբ «այո» ասողների թիվն անցավ դեմ արտահայտվողների թվին, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում դրանք կրկին նվազել են», - նշել է Բայրաքչըն:
Հետազոտական կենտրոնի տնօրենը դա կապում է «Ազգայնական շարժում» կուսակցության շրջանում մի շարք կարևոր անունների դիրքորոշման փոփոխության հետ, որոնք մինչ այդ միաձայն աջակցում էին էրդողանականներին:
Ըստ Բայրաքչըի` ազգայնականների ճնշող մեծամասնությունն անսպասելի «ոչ» կքվեարկի կայանալիք հանրաքվեի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը`հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական ձևին:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44