ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
Հանդիպմանը նախարարն ասել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա քննարկել այն հարցերը և մշակել դրանց համապատասխան լուծումները, որոնք կընդունվեն երկու երկրների գործադիրի ղեկավարների կողմից առաջիկա հանդիպմանը:
«Կցանկանայի մի շարք հարցեր քննարկել. առաջին հերթին՝ գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում համագործակցությունը։ Երկրորդ հարցն առնչվում է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծմանը։ Կցանկանայի նաև, որ քննարկեինք հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է լինելու ներմուծման փոխարինումը և համատեղ արտահանման զարգացումը»,-նշել է Սուրեն Կարայանը:
Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության նախարարության շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների և գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորվում է արտադրողների անվանացանկ, ինչպես նաև քննարկում են տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։ «Комбайновый завод Ростсельмаш» ՍՊԸ-ն պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ և նպաստավոր լուծումներ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների բոլոր խմբերի համար։
Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք «Гражданские самолеты Сухого» և «Согласие» ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ օգտագործելով SSJ 100 ինքնաթիռներ։
Արդեն իսկ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:
Երկու երկրների վարչապետների հանդիպման շրջանակներում նախատեսվում է ստորագրվել հուշագիր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՌԴ արդյունաբերության նախարարության միջև։
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44