Ադրբեջանական կայքերի սիրելի «հրապարակախոս» կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Հրապարակ» օրաթերթին տրված հարցազրույցում մի շարք մառազմատիկ մտքերի հետ մեկտեղ, անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի թեմային: Չանդրադառնանք, թե ինչ է ասել հարցազրույցում Խզմալյանը Ծառուկյանի վերադարձի մասին, քանզի տրամաբանության բացակայությունը գերադրական աստիճանով է արտահայտված նյութում: Նորություն չենք ասի, եթե արձանագրենք, որ Խզմալյանը արմուտքի ամենահայտնի գրանտակերներից է, ով երևում է հիմնականում այն քաղաքացիական բողոքի ակցիաներին, որին նրան հրահանգում են գնալ և պռովակացիաներ կազմակերպել: Մի խոսքով այս առաջին հայացքից տարեց, բայց իրականում սեփական կամք ու որոշումներ կայացնելու ունակությունից զուրկ Խզմալյանը, բացի այն որ իրեն անհամապատասխան թեմաներ է արծարծել, դեռ մի բան էլ ասել է, որ ինքը իր թիմով չի մասնակցի ընտրություններին, քանզի դրանք կեղծվում են: Նախ ինչ թիմի մասին է խոսքը, եթե անգամ գեթ մեկ համախոհ չունի այս «շուռ տված հայը»: Այն որ կինոռեժիսուրան Հայաստանում շահութաբերությամբ զիջում է արևմուտքից եկող գրանտներին, դա ամենալավը կփաստի հենց Խզմալյանի օրինակը, իսկ որքանո՞վ է արդարացված նրա նման «մարդուց» հարցազրույց վերցնելը դատեք ինքներդ, կարծում եմ կայքը, ով նման հակահասարակական դեմքերի է ասպարեզ բերում, ոչնչով չի տարբերվում նրանից, քանզի անուղղակի կերպով ցիտում է տվյալ անձի արատավոր մտքերը: Ինչևէ «Հրապարակ» օրաթերթը երբեք էլ չի առանձնացել իր արդար և անշահախնդիր դրսևորումներով, այն որ նա Խզմալյանից հարցազրույց է վերցնում, դա հատուկ է նման լրատվականին: Ամենաաբսուրդը այս ամենի մեջ այն է, որ Խզմալյանը իրեն բացի իր բուն մասնագիտությունից վերագրել է նաև հասարակական-քաղաքական գործչի գործառույթներ, թե որքանո՞վ է դա տրամաբանական, կարելի է դատել Խզմալյանի գործելաոճից և նրա կենսակերպից՝ կա գռանտ, կա հակահայկական հայտարարություններ, որը թշնամի պետության ամենահավատարիմ կայքերը մեծ ցնծությամբ ցիտում են, չկա գրանտ, Խզմալյանը ընդհատակում է: Այս համատեքստում ամենայն հավանականությամբ արևմուտքից նոր գրատներ է ստացել կյինոռեժիսորը, թե ինչ ճղճիմ դրսևորումներով հանրությանը հանդես գալու և ապակողմնորոշելու համար, արդեն նշմարվում է: Խզմալյանի թիրախն այս անգամ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն ու դրանցում ֆավորիտ ուժերի և գործիչների հակաPR ակցիաների կազմակերպումն է:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34