Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնական նպատակն է նոր ներդրումների ներգրավման համար նախադրյալների նպաստումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրությունը: Որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքում՝ Իրանի հետ սահմանագծին հնարավորինս մոտ` հաշվի առնելով հարևան հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները:
Ազատ գոտում համար ընտրվել է Ագարակում առկա հողատարածք, որը զբաղեցնելու է 10-15 հա, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածքի ընդլայնման հնարավորություն: Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը, ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն դոլար:
Ակնկալվում է, որ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար: Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12%, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող:
Մարզի ազատ տնտեսական գոտին տեղակայված է լինելու սահմանից այն կողմ գտնվող իրանական «Արաս» ԱՏԳ-ից 2 կմ հեռավորության վրա, այդ նպատակով արդեն մեկնարկել են բանակցությունները:
Կանխատեսումներ են իրականացվել 10 տարիների ընթացքում շուրջ 120 ընկերություն ներգրավվելու համար, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ: Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵԱՏՄ անդամ երկրները, Մերձավոր Արևելքի երկրները:
Տարածքը կլինի ցանկապատված, ինչպես նաև տեղակայված կլինի մաքսակետ, որը կապահովի հատուկ մաքսային ռեժիմ: ԱՏԳ-ն կունենա արտադրական տարածք՝ 40 000 քմ, գրասենյակային՝ 10 000 քմ: Կլինի պահեստային տարածք, ինչպես նաև բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված կլինեն բանկեր, ապահովագրական ընկերություններ, պետական ծառայություններ կմատուցվեն, նոտարական գրասենյակ, սննդի կետեր, կոնֆերանս դահլիճներ, ցուցահանդեսների կազմակերպման համար տարածքներ:
Տարածքների վարձակալության համար գրասենյակային տարածքների գները կլինեն 15դոլար/քմ, արտադրականը` 10դոլար/քմ, պահեստային` 5դոլար/քմ: Սակայն դրանք կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով տարածքների մեծությունները:
Սյունիքի ազատ տնտեսական գոտում կգործեն շահութահարկի, դրույքահարկի և ԱԱՀ գծով արտոնություններ, ինչպես մնացած ազատ առևտրային գոտիներում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55