2017թ.-ից ակնկալում ենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային համաձայնագիրը նոր մակարդակի կհասցվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հույս ունենք, որ այս տարին իրականություն կդարձի նոր շրջանակային համաձայնագիրը: Մենք իսկապես բանակցությունների վերջին փուլերում ենք: Շատ ծանր աշխատանք է իրականացվում թե՛ հայ գործընկերների, թե՛ Բրյուսելի կողմից: Կոնկրետ ամսաթվերի մասին խոսել չենք կարող, բայց կարծում եմ, որ բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունը վերջնական տեսքի բերելը, ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017թ.-ին»,- ասաց դեսպանը:
Նա հույս հատնեց, որ այս տարի վերջնական տեսքի կբերվի նաև գործընկերության առաջնայնությունների քննարկումները՝ արևելյան հարևանության քաղաքականության շրջանակներում:
Ըստ նրա՝ շրջանակային համաձայնագիրը կարող է նոր որակ հաղորդել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերություններին:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ շրջանակային համաձայնագիրը ստորագրվի մինչև ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները,Սվիտալսկին պատասխանեց, որ Եվրամիությունը կաշկանդված չէ Հայաստանի ներքաղաքական օրացույցի զարգացումներով: Նա նշեց, որ երկու կողմերի բանակցողները հատուկ նվիրումով ջանքեր են գործադրում, որ վերջնական տեսքի բերվի փաստաթուղթը: «Առաջընթացը տպավորիչ է: Բավական սահմանափակ են լուծում պահանջող խնդիրները: Հեռանկար կա քննարկումը մոտակա շաբաթների տեսքի բերելու համար: Ժամկետների մասին, կրկնում եմ, որ չեմ ցանկանա ենթադրություններ անել, բայց մենք պատրաստ ենք ջանքեր, ժամանակ, էներգիա ներդնել, ծախսել, որ համաձայնագրի վերջնական տեսքի բերելու համար ժամանակը բավական կարճ լինի»,- շեշտեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչն է խանգարում հենց վաղը ստորագրել շրջանակային համաձայնագիրը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «ԵՄ չափանիշներով շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների տեմպը շատ բարձր է եղել, կառուցողական: Սովորաբար, նմանատիպ երկկողմ համաձայնագրերի տեմպն ավելի երկար են տևում: Գուցե հայկական դիտանկյունից այլ տպավորություն է, բայց ԵՄ տեսանկյունից բանակցությունները արագընթաց են եղել: Եթե հաշվի առնենք նաև հանդիպումների հաճախականությունը, ապա այն իսկապես ճեպընթաց է եղել: Թերևս, չլուծված խնդիրներ կան, բաց են, ինչ-որ առումով քաղաքականապես այդքան դժվար լուծելի չեն: Բայց ինչպես գիտեք կան խնդիրներ, որոնց համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Գիտակցելով, որ կան չլուծված խնդիրներ, մենք պատճառ չենք տեսնում կասկածի տակ առնելու այդ հարցերի լուծելիությունը խելամիտ ժամկետում»:
Ճշտող հարցին՝ ի՞նչ խնդիրներ են, դեսպանը պատասխանեց, որ դրանք ի հայտ եկան 2013թ.-ից հետո, երբ Հայաստանն ընտրեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու ճանապարհը և դադարեցվեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունը: «Խնդիրներ կապված են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ, որոշ այլ զարգացումներ հետ նաև: ԵՄ կողմից էլ ներդրումների պաշտպանության շուրջ քննարկումների հետ են կապված: Սրանք նոր գործոններ են հայկական կողմի համար, որոնց հարմարվել է պետք: Մենք պետք է խուսափենք գործընթացն արագացնելուց, որովհետև հարցեր կան, որոնք խորհելու կարիք ունեն»,- հայտնեց Պյոտր Սվիտալսկին:
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42