2017 թվականի հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս» ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:
Նշենք, որ անցած տարի Հայաստան ժամանեց «Յանդեքս Տաքսին», «Յանդեքս Քարտեզների» վրա հայտնվեցին տվյալներ խցանումների մասին և Երևան քաղաքի մանրամասն համայնապատկերները, վարորդները սկսեցին օգտագործել «Յանդեքս. Նավիգատորը», իսկ «Յանդեքս.Փողերը», հայ գործընկերների հետ համատեղ, սկսեցին կատարել դրամական փոխանցումներ: Սակայն «Յանդեքսը» միայն ծառայությունների համակարգ չէ: Այն իրականացնում է նաև կրթական ծրագրեր:
Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկեն հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան ՀՀ-ում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:
Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց կդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նպաստում է Հայաստանում տեղեկատվական և բարձրագույն տեխնոլոգիաների զարգացմանը, մեծ ուշադրություն է դարձնում կադրերի պատրաստմանը և ուսուցմանը, դպրոցական տարիքի երեխաների համար իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, այդ թվում նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Մանսավորապես՝ այդտեղ կազմակերպվել են Kodu վիզուալ ծրագրավորման լեզվի դասընթացներ Վանաձորի և Լոռու մարզի այլ համայնքների դպրոցականների համար: 2016 թվականին առաջին անգամ հանրապետությունում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են C++ (basic), Python և HTML5 ծրագրավորման լեզուների առցանց դասընթացներ 9-12-րդ դասարանների աշակերտների համար SoloLearn կրթական հարթակի կիրառությամբ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն է:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55