Հանրապետության գազալցակայաններում 2016 թվականին գազով պայմանավորված պայթյուններ չեն գրանցվել: Լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Շահգելդյանն ուրախությամբ արձանագրեց, որ այս ուղղությամբ տեսչակ ան ստուգումներն իրենց գործն արել են: «Տրանսպորտային միջոցներում գրանցվել են 3 պայթյուն, որոնց ընթացքում մեկ զոհ եւ երեք տուժած ենք ունեցել: Կարելի է արձանագրել, որ այս պայթյունները հիմնական գրանցվել են ոչ թե գազալցակայաններում հենց կայանի սարքավորումների, այլ տրանսպորտային միջոցներում առկա թերությունների պատճառով»,- ասաց Շահգելդյանը:
Նա ցավալի համարեց, սակայն, Հանրապետությունում գազով պայմանավորված դեպքերի ավելացումը: «Հանրապետությունում 2016 թվականին գազով պայմանավորված 474 դեպք է արձանագրվել, որոնցից հրդեհների թիվը կազմել է 154, պայթյուններինը՝ 8, թունավորումներինը՝ 312»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ թունավորումներից միայն 279-ի պատճառը եղել է շմոլ գազը:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը 2016 թվականից մեկնարկել եւ 2017 թվականին էլ ստուգումներ է իրականացնում հանրապետությունում գործող բենզա- եւ գազալցակայաններում: Երևան քաղաքի 58 բենզալցակայանում 2017 թվականին իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Կազմված արձանագրությունների վերաբերյալ փետրվարի 1-ից կմեկնարկեն քննարկումներ, որոնց ընթացքում արդեն կորոշվի, թե ինչ վարչարարություն կիրականացվի:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26