Ամեն տարի, երբ Հայաստանի ու Ադրբեջանի լեռներում սկսվում է ձյան հալոցքը, փորձագետների ու գիտնականների ոչ մեծ խումբը, որի ուշադրության կենտրոնում է Լեռնային Ղարաբաղը, հարց են տալիս՝ «Իսկ կլինի՞ արդյոք պատերազմ»: Այս տարի դիտորդների կանխատեսումները մռայլ են. 2016թ-ը վատ տարի էր և 2017թ-ը կարող է ավելի անհաջող լինել: Այս մասին, Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրում է վերլուծաբան Թոմաս դե Վաալը: Հեղինակի դիտարկմամբ, Հրադադարի մասին 1994-95թթ-ին ձեռք բերված համաձայնությունը գնալով ավելի փխրուն է դառնում: Չկան խաղաղապահ ուժեր, իսկ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության սահմանափակ մանդատով դիտորդական առաքելությունը կարողացել է վերահսկել հակամարտությունը, բայց ոչ լուծում տալ դրան: «Իհարկե, ինչպես ասել է ԱՄՆ-ի հիմնադիր հայր Բենջամին Ֆրանկլինը՝ վատ խաղաղությունը լավ պատերազմից նախընտրելի է: Կովկասում նոր պատերազմը կարող է պատճառ դառնալ հազարավոր զոհերի և տնտեսական կորուստների՝ առանց լուծելու կոնֆլիկտի հիմքում ընկած խնդիրները: Բայց կա վտանգ, որ կողմերը, անկախ իրենց սթափ մտածողությունից, կարող են սխալ հաշվարկ կատարել, ու պատերազմն այնուամենայնիվ սկսվի»,- գրում է Վաալը: Հեղինակի դիտարկմամբ, այս փուլում, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունները որևէ արդյունք չեն տվել, մեծ է հավանականությունը, որ Բաքվում գայթակղություն կլինի խնդրին լուծում տալ ռազմական լծակների գործադրմամբ: Վաալի դիտարկմամբ, երկու կողմերն էլ ինչ-որ կերպ թերագնահատել են միմյանց տիրապետած սպառազինությունները, բայց երկու կողմերում էլ առկա են մահացու զինատեսակներ: Այս համատեքստում Վաալը շեշտում է Հայաստանի կողմից «Իսկանդեր» մարտավարական հարթիռների ձեռք բերումը, իսկ Ադրբեջանի կողմից էլ՝ Իսրայելից գնված նոր զինատեսակները: Հայաստանում և Ադրբեջանում, ըստ Վաալի, կան մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել հակամարտության գոտում անկայունության ի հայտ գալուն, այդ ամենին էլ ավելանում է միջազգային հարաբերություններում տիրող տուրբուլենտությունը: Հեղինակի դիտարկմամբ, եթե նորից կռիվ լինի, ապա շատ ավելի դժվար է լինելու այն վերահսկելը: «Կարճ ասած, բռնության կանխարգելումը Ղարաբաղի շուրջ պետք է զուգահեռվի կանխարգելիչ դիվանագիտությամբ: Հարավային Կովկասում նոր հակամարտության բռնկումը ամենաքիչն է որ որևէ մեկը կցանկանա, թեկուզև բոլոր սովորական հայերն ու ադրբեջանցիները, որոնք հայտնվելու են այդ կռվի մեջտեղում»,- գրում է Վաալը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26