Սիրիացի 7-ամյա Բենա Ալաբեդը, ով հայտնի է դարձել «Թվիթերում» իր գրառումներով պաշարված Հալեպից, բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Դուք պետք է ինչ-որ բան անեք սիրիացի երեխաների համար, քանի որ նրանք այնպիսին են, ինչպիսին և ձեր երեխաները, և նույնպես արժանի են խաղաղ ապրելուն, ինչպես և դուք»,- գրել է նա:
Բենան իր ընտանիքի հետ Հալեպից փախել է դեկտեմբերին, երբ խաղաղ բնակիչները տարհանվել են քաղաքի արևելյան մասից: Այժմ նրանք բնակվում են Թուրքիայում:
Աղջիկը սկսել է «Թվիթերում» գրառումներ անել 2016 թ. սեպտեմբերից, երբ Ասադի բանակը հարձակվել է քաղաքի արևելյան մասը վերահսկող գրոհայինների վրա: Բենան նկարագրել էր տեղի ունեցածը անգլերենով: Նրա մայրը՝ Ֆաթիման, դստեր նամակը Թրամփին ուղարկել է Բի-Բի-Սի-ի խմբագրություն:
Նրա խոսքով, Բենան գրել է այն ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունից մի քանի օր առաջ:
Բենա Ալաբեդի նամակը Դոնալդ Թրամփին.
«Սիրելի Դոնալդ Թրամփ, իմ անունն է Բենա Ալաբեդ: Ես յոթամյա սիրիացի աղջիկ եմ Հալեպից:
Իմ ամբողջ կյանքում ես ապրել եմ Սիրիայում, քանի դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ես չհեռացա պաշարված արևելյան Հալեպից: Ես այն երեխաների թվին եմ պատկանում, ովքեր տառապել են Սիրիայում պատերազմից: Հիմա ես ապրում եմ խաղաղ միջավայրում իմ նոր տանը՝ Թուրքիայում: Հալեպում ես դպրոց էի գնում, որը պայթեցվել է: Իմ ընկերներից մի քանիսը զոհվել են: Ես այժմ շատ տխուր եմ նրանց համար, այնքան եմ ուզում, որ նրանք հիմա ինձ հետ լինեն, որպեսզի կարողանանք միասին խաղալ: Ես չէի կարողանում խաղալ Հալեպում, այն մահվան քաղաք էր:
Հիմա ես Թուրքիայում եմ, կարող եմ քայլել փողոցով և ուրախանալ: Կարող եմ հաճախել դպրոց, չնայած դեռ չեմ սկսել: Հենց դրա համար աշխարհը կարևոր է դարձել բոլորի համար, այդ թվում նաև ինձ համար:
Բայց այժմ միլիոնավոր սիրիացի երեխաներ ապրում են ոչ այնպես, ինչպես ես, և տառապում են Սիրիայի տարբեր հատվածներում: Նրանք տառապում են մեծ մարդկանց արածների պատճառով: Ես գիտեմ, որ դուք դառնալու եք Ամերիկայի նախագահը: Խնդրոմ եմ, փրկեք Սիրիայում բնակվող երեխաներին և ժողովրդին: Դուք պետք է ինչ որ բան անեք սիրիացի երեխաների համար, քանի որ նրանք այնպիսի երեխաներ են, ինչպիսին ձեր երեխաներն են, արժանի են ապրել խաղաղության մեջ, ինչպես և դուք:
Եթե դուք ինձ խոստանաք, որ ինչ-որ բան կանեք սիրիացի երեխաների համար, ես կլինեմ ձեր նոր ընկերը: Հույս ունեմ, որ դուք սիրիացի երեխաների համար որևէ բան կանեք»:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26