Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը` Ադրբեջան արտահանձնելու պաշտոնական Բաքվի պահանջը բավարարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի բելառուսական ծառայությունը` հղում անելով Մինսկի քաղաքային դատարանին։
«Լապշինի բողոքարկումը հասել է Մինսկի քաղաքային դատարան»,- Sputnik-ին հայտնել է քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը: Նա տեղեկացրել է, որ բողոքարկումը կուսումնասիրվի Մինսկի քաղաքային դատարանում հունվարի 26-ին` փակ դատական նիստում:
Լապշինի պաշտպանությունն իրականացնում են իսրայելցի և ռուսաստանցի փաստաբանները: Համաձայն բելառուսական օրենսդրության` նա նաև կարող է բողոք ներկայացնել Բելառուսի Գերագույն դատարան:
Հիշեցնենք, որ Լապշինը որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55