«Այս համագործակցությունը պետք է օգտագործել Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու համար, քանի որ ժողովրդավարությունը, նույնիսկ հզոր կուսակցություն ունենալու դեպքում առանձին կուսակցության հարց չէ, այլ ամբողջ հանրության հարցն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը միանալուն:
Հայրիկյանի խոսքով՝ իրենց բոլոր ցանկությունների, կանխատեսումների հիմքում ընկած է մեկ բան, միասնական ճակատ ստեղծել հանուն ժողովրդավարության:
«Դեմոկրատ Արամ Սարգսյանի հետ հանուն ժողովրդավարության մեր հագործակցությունը վաղուց է սկսված՝ չնայած մեր գաղափարական տարբեր դիրքորոշումներ ունենալուն: Մեր նպատակը մեկն է համընդհանուր ընդգրկման դաշինք ստեղծել և դրանով հասնել արմատական փոփոխությունների:»,-նշեց նա:
Լրագրողների հարցին, թե որքանով է նպատակահարմար, արդյունավետ իրենց և «Ծառուկյան դաշինքի» համագործակցությունը, Հայրիկյանը պատասխանեց. «Անկախ նրանից, թե անցյալում տարբեր խնդիրների հետ կապված ինչ գնահատականներ ենք տվել այս կամ կամ այն քաղաքական ուժին կամ գործչին, վերջին շրջանում մեր արած շեշտադրումներում հիմնականը հետևյալն է՝ ժողովրդավարությունը վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին և բոլոր քաղաքական ուժերին: Բոլորը հավասար հնարավորություն և իրավունք ունեն մասնակցելու համաժողովրդական գործին: Գագիկ Ծառուկյանը ՝ բարերար, գործարար, այդպես է ինքն առավել իրեն դրսևորել:»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուն, նա ասաց. «Մի քիչ զավեշտալի կարող է լինի, բայց ես մի քանի օր առաջ օրինակ` ասել էի. «ինչ եք կարծում, եթե Հովիկ Աբրահամյանը գա ու միանա մեզ, ի՞նչ է պետք է ասենք չէ նրան, ոչ, ով էլ գա, պետք է ասենք այո»: Այսօր էլ է սպասելի, որ ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք կլինի»:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26