Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների տարեկան ամփոփ հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը: Այս համատեքստում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության թվով 31 բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու համալիր բարեփոխումներին ուղղված լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Առողջության պահպանման առաջնային օղակ հանդիսացող 22 պոլիկլինիկաներին հիվանդությունների վաղ շրջանում ախտորոշման և բուժման համար 2013-2016 թվականներին համայնքային բյուջեի միջոցներով 143 անուն սարքավորումներ են տրամադրվել, ինչը նաև պոլիկլինիկաների սեփական եկամուտների ապահովման խթան հանդիսացավ: Դրա շնորհիվ 2 տոկոսով աճել է նաև առաջնային օղակի բուժհաստատություններում գրանցված քաղաքացիների թիվը:
Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ ոլորտի գերակա խնդիրներից էր ջեռուցման համակարգերի անցկացումը և շենքային պայմանների բարելավումը:
«Այսօր մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատությունները ջեռուցվում են, ինչը մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Գրեթե 50 տոկոսով էլ ապահովել ենք նոր պատուհանների տեղադրումը, ինչի ուղղությամբ աշխատանքները կավարտենք 2017 թվականին» ,- նշել է Դավիթ Օհանյանը:
Մասնավորի հետ համագործակցությամբ հիմնանորոգվել է Քանաքեռ-Զեյթուն պոլիկլինիկան, որն անվանափոխվել է «Կառլեն Եսայան»: Այն հագեցվել է սարքավորումներով և մնացել որպես համայնքային ենթակայության բուժհաստատություն, որի օրինակին, ըստ քաղաքապետի տեղակալի, կհետևեն մյուսները: 2017 թվականին համապատասխան գույքով համալրվելուց հետո Քանաքեռ-Զեյթունում կբացվի նաև քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված ծննդատունը:
Սկսած 2013 թվականից՝ համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում նաև համակարգչային դժվարամատչելի ծառայությունների մատուցման ուղղությամբ: 2016 թվականին համակարգչային նման հետազոտության է ուղեգրվել 200 քաղաքացի: Դավիթ Օհանյանը հատկանշել է 2013-2016 թվականներին իրականացված սոցիալական, առողջապահական բազմաթիվ ծրագրերը:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013-2016 թվականներին իրականացված սոցիալական ուղղվածության առողջապահական բազմաթիվ ծրագրերի ընթացքում 59844 քաղաքացի անցել է հետազոտություն: 3587 քաղաքացի անվճար վիրահատվել է, մյուսները ստացել են տարբեր տեսակի բուժծառայություններ: Բացի այդ, որոշակի սոցիալական խմբերի 2013-2016 թվականներին տրամադրվել է ստացիոնար բուժման 4705 ուղեգիր, ևս 1353 քաղաքացիների նույն ժամանակահատվածում տրամադրվել է պետության կողմից երաշխավորված առողջարանային ուղեգիր»,- նշել է Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ 185 բժիշկ և 155 բուժքույր ուղարկվել է վերապատրաստման: Այդպիսի նախաձեռնություններ փորձի փոխանակման նպատակով կյանքի են կոչվել նաև քույր և գործընկեր քաղաքների, մասնավորապես Մարսելի և Սանկտ Պետերբուրգի հետ: Ընթացիկ տարում նախատեսվում է ձեռք բերել 80 անուն նոր բուժսարքավորումներ և պարագաներ`78 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: 20 միլիոն դրամ էլ կհատկացվի քաղաքացիների դժվարամատչելի համակարգչային հետազոտությունների իրականացմանը պետպատվերի շրջանակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47