ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը:
Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերի ձեռքբերումները, որոնց շրջանակներում իրականացվել են նախակրթարանների, դպրոցների, բուժկետերի վերանորոգման և կահավորման, ինքնահոս ոռոգման ջրով ապահովման, ճանապարհների խճապատման աշխատանքներ:
«Հայ օգնության միություն»-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացնում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է առնվազն 90 ջերմատների կառուցում: ՀՕՄ-ն իր համաֆինանսավորման շրջանակներում արդեն ապահովել է 30 ջերմատներում կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը:
Կարևորելով համայնքներում կազմակերպության կողմից տարվող բարեգործական աշխատանքները, նախարար Լոքյանը, հղում անելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, նշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինի հավելյալ արժեք ստեղծելու գաղափարը:
Հանդիպման ավարտին համայնքներում ՀՕՄ-ի աշխատանքներն ավելի թիրախային դարձնելու և նախարարության կողմից համապատասխան խորհրդատվություն ստանալու նպատակով կողմերը պայմանավորվել են հանդիպումներն առավել հաճախակի դարձնել:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26