Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը Վայոց Ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզային մասնաճյուղի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Սուրեն Գասպարյանին:
Քննարկման ընթացքում որոշվեց ակտիվացնել գործակցությունը Վայքի քաղաքապետարանի, Վայոց Ձորի մարզպետարանի հետ: Լևոն Մնացականյանը հորդորեց ավելի մեծ ուշադրություն դարձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկությանը` վերհանել և ներկայացնել մարզի տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային գաղափարները:
«Կարևոր է ուշադրություն դարձնել շահառու գործարարների մշտադիտարկման արդյունքներին»,- հանդիպմանն ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Գործադիր տնօրենը: Մասնաճյուղի տնօրենը գործադիր տնօրենի հետ քննարկեց նաև Վայոց Ձորի գրասենյակի գործունեության զարգացմանն ուղղված հարցերը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում - փուլ 2» ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին և ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը: Սենո Ռյուիջին գործնական խորհուրդներ տվեց գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման համար:
Հանդիպման մասնակիցները Վայոց Ձորի մարզային մասնաճյուղում քննարկեցին նաև գործարարների աջակցության նոր մեթոդներ մշակելու և ներմուծելու հարցերը: «Անցած 2 տարվա ընթացքում մարզում ավելացել են հյուրատները և չրագործական ձեռնարկությունները: Նաև աճել է գործարար համայնքի վստահությունը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նկատմամբ»,- նշեց Սուրեն Գասպարյանը:
Արենիում համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանի հետ Լևոն Մնացականյանը քննարկեց համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունն ու աջակցությունն ընդլայնելու ուղիները: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արենիում արդեն իրականացված մի քանի ծրագրերի համար, որոնք ուղղված են եղել զբոսաշրջության և գինեգործության զարգացմանը: Նա նաև շեշտեց, որ Արենիում խիստ զգացվում է հյուրատների կարիք: Անհրաժեշտ է նաև հիմնել տեղեկատվական կենտրոն, որը կծառայի զբոսաշրջիկների կարիքների բավարարմանը: «Մենք զբոսաշրջիկներին Արենիում պահելու խնդիր ունենք: Շատերը գալիս են, հիանում գյուղով, մասնակցում փառատոնին, բայց վերադառնում են Երևան կամ գնում են Վայք»,- նշեց Րաֆֆի Խաչատրյանը:
«Արենի 1» գինետանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց գինետան սեփականատեր Վարդան Սիմոնյանի հետ: Նա աջակցություն է ստացել ՓՄՁ ԶԱԿ-ի` Սկսնակների ձեռներեցությանն աջակցություն ծրագրի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի առաջին փուլի շրջանակում: Գործադիր տնօրենի հետ Սիմոնյանը խոսեց գինետան զարգացման հեռանկարների, հնարավորությունների և նոր գաղափարների մասին:

17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55