Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել Կապանի հիվանդանոցում տեղի ունեցած բռնաբարության փորձի դեպքի վերաբերյալ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունվարի 18-ին Կապանի 18-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնի բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։
Պարզվել է, որ երիտասարդ աղջիկը բժշկական օգնության նպատակով «Կապանի ԲԿ» է տեղափոխվել հունվարի 16-ին. նախնական տվյալներով՝ անձնական խնդիրների պատճառով նա փորձել է ինքնասպան լինել՝ խմելով մեծ քանակությամբ դեղահաբեր եւ տեղափոխվել բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 17-ի ուշ երեկոյան հիվանդը տեղափոխվել է բժիշկների սենյակ, որտեղ էլ, ըստ հաղորդման, հունվարի լույս 18-ի գիշերը, բժիշկներից մեկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել, ինչին դիմադրել է, կծել բժիշկի ձեռքերը, հրել նրան։
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել հարազատներից, բուժանձնակազմից, կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Նկատի ունենալով, որ հաղորդումը պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2017թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55