Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Helsingin Sanomat-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ԵՄ-ի կազմալուծումն է:
«Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում ԵՄ-ն թուլացնելու ուղղությամբ: Պուտինը կամենում է ոչնչացնել վստահությունը, կազմալուծել ԵՄ-ն և ազդեցություն գործել առանձին երկրների վրա»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Պորոշենկոն Ֆինլանդիա պաշտոնական այցի ընթացքում անտեսել է ռուս լրագրողների հարցերը:

