Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստրասբուրգում անցկացված ԵԽԽՎ նիստի ժամանակ ընդունվել է թիվ 2141 բանաձևը, որը վերաբերում է մամուլի ազատության վիճակին և պատրաստվել է ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Արևի կողմից։
Զեկույցում ընդգծվում է, որ ԵԽ-ի երկրներում վատթարացել է մամուլի ազատության վիճակը, և որ 2015 թվականի հունվարից սկսած՝ այնտեղ զոհվել է 16 լրագրող։
ԵԽԽՎ-ի հատուկ մտահոգությունը հարուցում է Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը, ուր հարյուրավոր լրագրողներ մեղադրվում են ահաբեկչություն հովանավորելու ու ազգային անվտանգությանը սպառնալու համար։
Բանաձևում ընդգծվել է Ադրբեջանում մամուլի ազատության շուրջ տիրող իրավիճակի վատթարացումը, ուր խստացվել է լրագրողներին ու բլոգերներին հետապնդելը։ Դրա հետ կապված՝ ԵԽԽՎ-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել Ազատության ու անվտանգության ինստիտուտի լրագրողների ու աշխատակիցների հալածանքներն ու թույլատրել երկրի տարածքում նրանց ազատ գործելը։
ԵԽԽՎ-ը կոչ է արել դադարեցնել բլոգեր Մեհման Հուսեյնովի հալածանքը, Meydan TV անկախ ինտերնետային ռեսուրսի դեմ քրեական գործը, նրա աշխատակիցների ու նրա հետ համագործակցողների վրա ճնշումներ գործադրելը, դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության դեմ բոլոր հետաքննություններն ու թույլատրել Բաքվում նրա նորմալ գործունեությունը։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55