ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել է հրամանի նախագիծ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման կրճատման, ինչպես նաև որոշ միջազգային պայմանագրերի վերանայման մասին։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իր տրամադության տակ հայտնված երկու համապատասխան փաստաթղթերի նախագծերին։
Հրամաններից մեկը նախատեսում է ՄԱԿ-ի բոլոր ստորաբաժանումների և այլ կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցում, եթե նրանք լիիրավ անդամի կարգավիճակ տան Պաղեստինյան ինքնավարությանը կամ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը։ Նաև առանց ֆինասավորման պետք է մնան բոլորը, ովքեր աջակցում են աբորտների ծրագրերին կամ Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները շրջանցող ցանկացած գործունեության։
Բացի այդ, փաստաթղթի նախագիծը նախատեսում է ցանկացած կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը, որը գտնվում է ահաբեկչության հովանավոր պետության վերահսկողության կամ ազդեցության տակ, մեղադրվում փոքրամասնությունների հետապնդման կամ մարդու իրավունքների որևէ այլ համակարգային խախտման մեջ։
Հրամանի ստորագրման դեպքում այն կարող է հանգեցնել այն բանի, որ ԱՄՆ-ը կսահմանափակի միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը 40 տոկոսով՝ այդ կերպ լրջագույնս սահմանափակելով ՄԱԿ-ի հաստատությունների աշխատանքը։
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44