Ներկայացնում ենք Առավոտ թերթի խմբագրականից մի հատված.
«Մեր քաղաքական վերնախավի (բնականաբար, ոչ միայն ՀՀԿ-ի) ամբողջ խնդիրն այն է, որ մտածող մարդիկ չեն ուզում մտնել հայտնի՝ խորհրդարանական լավ հեռանկարներ ունեցող կուսակցության և երկու դաշինքների ցուցակների մեջ։ Դա ամոթալի, արգահատելի բան է համարվում, որովհետև այդ մտածող մարդիկ գիտեն, որ իրենց ձայնն այնտեղ չի լսվելու, իրենց խոսքը չի անցնելու, իսկ անցնելու է այն մարդկանց խոսքը, որոնք «շրջապատ ունեն», ընտրությունների ժամանակ «աշխատում են», «ձայներ են բերում»։ Իսկ դրա համար ո՛չ գիտելիք է պետք, ո՛չ խելք, ինչպես ժամանակին արդարացիորեն նշել է ներկայումս ընդդիմադիր դարձած Հովիկ Աբրահամյանը։
Ներկայացնելով ապագա Հայաստանի իր տեսլականը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ցանկանում է մեր երկիրը տեսնել անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ։ Այդ վերջին բաղադրիչն իսկապես կարևոր է, բայց եթե այժմ որոշում ընդունողներն այդ բաղադրիչից, մեղմ ասած, հեռու են, ապա վարչապետի տեսլականը դժվար թե երբևէ իրականություն դառնա։
Իհարկե, «անցողիկ» կուսակցական ցուցակներում կան մտավորականներ (կամ, եթե դուր չի գալիս այդ բառը՝ ինտելեկտուալներ), բայց նրանք այնտեղ են հայտնվել պարզապես հարմար աշխատավայր գտնելու համար՝ թոշակի նման աշխատավարձ են ստանալու, կոճակ են սեղմելու, եթե կուսակցական ղեկավարությունը խիստ պահանջ դնի՝ ելույթ են ունենալու։ Նրանց մեջ չկա երկիրը փոխելու ցանկության կրակը՝ գործ է, անում են, իսկ նեղ շրջանակներում հեգնում, արհամարհում են իրենց «ձայն բերող» կուսակիցներին և շեֆերին՝ մոռանալով, որ հենց նրանց շնորհիվ են պատգամավոր դարձել»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26