Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն կարող է չեղարկել հունվարի 31-ին նախատեսված Վաշինգտոն այցը երկու երկրների սահմանին պատի կառուցումը սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, գրում է Associated Press-ը:
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անմիջապես կսկսի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը: Պատի կառուցման նախագծի շրջանակում նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտվեն 180 օրվա ընթացքում:
«Պատ կառուցելու մասին Դոնալդ Թրամփի հրամանից հետո Մեքսիկայի նախագահը դիտարկում է Վաշինգտոն այցի չեղարկումը»,- գործակալությանը հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Մեքսիկայի նախագահը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է նաև, որ իր երկիրը ոչինչ չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար:
«Ես ցավում և դատապարտում եմ պատի կառուցման որոշումը, Մեքսիկան չի՛ հավատում պատերին, Մեքսիկան չի՛ վճարի ոչ մի պատի համար»,- հայտարարել է Պենյա Նյետոն ժողովրդին ուղղված տեսաուղերձում:
Նա նաև հայտնել է, որ հրահանգել է երկրի ԱԳՆ-ին ուժեղացնել ԱՄՆ-ում հայրենակիցների պաշտպանությունը:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Թրամփը նշել էր, որ սկզբից ԱՄՆ-ն կկառուցի պատը, իսկ այնուհետև հարևաններից փոխհատուցում կպահանջի:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44