Ֆիլմերի ինտիմ տեսարանները միշտ ամենաշատն են հետաքրքրում հեռուստադիտողներին: Մարդիկ կարծում են, որ կյանքում պետք է այնպես լինի, ինչպես նկարագրված է ֆիլմում, սակայն իրականությունը լրիվ այլ է:
factroom.ru-ն գրում է, որ ֆիլմերի ինտիմ տեսարաններն իրականում այն տեսքը չունեն, որը տեսնում է հեռուստադիտողը: Կան մի քանի հարցեր, որոնք միշտ հետաքրքրում են հեռուստադիտողին.
1. Նրանք իրո՞ք անում են դա:
Կադրում երևացող ինտիմ հարաբերությունները հիմնականում հորինված են: Ֆիլմերի մեծ մասում դերասաններն այդ պահին ամբողջովին մերկ չեն լինում, իսկ մնացած ամեն բան ստեղծվում է տարբեր էֆեկտների միջոցով:
2. Արդյոք դերասանները տեսնում կամ հպվում են մարմիններով:
Իրականում, դերասանների բոլոր ինտիմ հատվածները տարբեր կերպով փակվում են: Դրանք փոքրիկ խաբկանքներ են, որոնք օգտագործում են ռեժիսորները՝ որքան հնարավոր է բնական պատկեր ստանալու համար:
3. Դերասանները սիրու՞մ են նկարահանվել ինտիմ տեսարաններում:
Դժվար թե գտնվի այնպիսի դերասան կամ դերասանուհի, որին դուր գա նման տեսարաններում նկարահանվել: Իրականում դա շատ բարդ ու լարված աշխատանք է:
4. Ինչպես են դերասանները հանգստություն պահպանում:
Իրականում, նկարահանման հրապարակում շատ դժվար է գրգռվել: Նրանց վրա հարյուրավոր մարդիկ են նայում, չնայած որ ինտիմ տեսարանների նկարահանման ընթացքում, որքան հնարավոր է քիչ մարդ է ներկա գտնվում:
5. Քանի՞ դուբլից են նկարահանվում ինտիմ տեսարանները:
Ֆիլմերի այս հատվածները նկարահանվում են մաս-մաս: Դերասանները դժվարությամբ են պատկերացնում, թե իրականում ամեն բան ինչ տեսք կունենա: Եթե երևում է դերասանի մարմնի միայն մեկ հատվածը, ապա հավանաբար, մնացած հատվածները փակ են հագուստով:
Իրականում, ֆիլմերի այս տեսարանների հաջողությունը կախված է ճիշտ ընտրված դիտակետից, որի շնորհիվ էլ հնարավորինս բնական պատկեր է ստեղծվում:
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15