Հայաստանի առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման, առաջնահերթ նպատակները և ծրագրերը հստակեցնելու, ինչպես նաև առանձին ոլորտների գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով 2016թ. հոկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովներից մեկը մշակում է կլինիկական ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը. տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Մեր երկրում կլինիկական մի շարք մասնագիտությունների գծով, իհարկե, առկա են բժշկական ուղեցույցներ և գործելակարգեր։ Սակայն, փորձագետներն այն կարծիքին են, որ դրանք արմատական արդիականացման և ապացուցողական բժշկության վրա հիմնված միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու կարիք ունեն։
Առաջնահերթությունը տալով առավել տարածված հիվանդություններին և վիճակներին` առաջընթաց է ապահովվել հատկապես սրտաբանության, անզգայացման և ինտենսիվ թերապիայի, ուռուցքաբանության, գինեկոլոգիայի և մանկաբարձության, մանկական ուրոլոգիայի, մանկական օնկոհեմատոլոգիայի ոլորտներում։ Գլխավոր մասնագետների աշխատանքային խմբերը ծավալուն աշխատանք են իրականացրել գերակա այս ուղղություններում նորմատիվային փաստաթղթերի մշակման և ներդրման նպատակով։ 35 կլինիկական մասնագիտությունների ուղղությամբ արդեն իսկ թարգմանված 80 կլինիկական ուղեցույցներից և գործելակարգերից ներկայումս տեղայնացվում է 15-ը։
Առանձին մասնագիտությունների ուղղությամբ, մասնավորապես` ճառագայթաբանական ախտորոշման և ռևմատոլոգիայի, գործընթացում ընդգրկվել են նաև մասնագիտական ասոցիացիաները։
Հանձնաժողովը, որը ղեկավարում է «Վարդանանց» ՆԲԿ-ի տնօրեն և «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման ծառայության գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը, պարտավորվել է առաջին փուլում` մինչև 2017 թվականի հոկտեմբեր, ավարտին հասցնել բժշկական 200 ուղեցույցի և պացիենտի վարման 100 գործելակարգի մշակումը։ Մինչև համակարգում ներդրվելը դրանք կքննարկվեն մասնագիտական ասոցիացիաներում, կանցնեն լեզվական և իրավաբանական փորձաքննություն։
Նշենք, որ սա մշտական գործընթաց է, քանի որ բժշկագիտության զարգացմանը զուգընթաց այդ փաստաթղթերը պարբերաբար թարմացվում են։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55