Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ կառավարության օրակարգում մշտապես կա Եվրասիական տնտեսական միության հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը:
Նշենք, որ այսօրվա կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1 կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
«Իմ կարծիքով՝ այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Արսեն Ղազարյանը և կարևորեց, որ Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը մշտապես քննարկում են այդ հարցը, առավել ևս, որ գնալով ապրանքաշրջանառությունն աճում է:
Ինչ վերաբերում է հարցին, որ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ասում էր, որ քննարկվում է Վրաստան-Հարավային Օսիա-Ռուսաստան ճանապարհի հարցը, այն դեռևս քննարկվո՞ւմ է, Արսեն Ղազարյանը պատասխանեց՝ միգուցե և կոչ արեց հարցնել պատկան մարմիններին:
Ըստ նրա՝ Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ կա աշխարհագրական դիրք, և ունենք երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա. «Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ օգտվում ենք մեկից»:
Ղազարյանի խոսքով՝ կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհը կնպաստի և՛ բեռների փոխադրմանը, և՛ տարածաշրջանում Հայաստանի՝ խաչմերուկային դերի վերականգնմանը։
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26