Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times պարբերականին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես է ապրում նախագահական նստավայրում՝ Սպիտակ տանը:
Յոթանասունամյա հանրապետականի խոսքով՝ թեև ինքը նախագահի պաշտոնում է ընդամենը 5 օր, սակայն արդեն հասցրել է հավանել ննջասենյակը, որում ժամանակին քնել է Աբրահամ Լինքոլնը, ինչպես նաև կառավարական կապի հեռախոսները:
«Դրանք իմ տեսած ամենագեղեցիկ հեռախոսներն են»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ Սպիտակ տան կառավարական կապի համակարգն ամենաապահովն է աշխարհում:
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ նախագահ դառնալուց հետո շարունակում է օգտագործել իր հին՝ Android օպերացիոն համակարգով գործող հեռախոսը՝ չնայած, որ խորհրդականները, ելնելով անվտանգության նկատառումներից, դրան դեմ են:
Թրամփը պատմել է, որ ինքն այժմ մենակ է ապրում Սպիտակ տանն ու ժամանակի մեծ մասն անցկացնում է հեռուստահաղորդումներ դիտելով:
Հայտնի է, որ նրա կինը՝ Մելանյան, և որդին՝ 10-ամյա Բարոնը, այժմ գտնվում են Նյու Յորքում, որտեղ տղան պետք է մինչև գարնան վերջ շարունակի ուսումը:
Հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրեն շատ են դուր եկել Օվալաձև աշխատասենյակն ու այնտեղ տեղադրված գրասեղանը, որի շուրջ աշխատել են նախագահներ Ջոն Քենեդին, Ռոնալդ Ռեյգանը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերն ու Բարաք Օբաման:
Խոսելով առօրյայի մասին՝ ԱՄՆ 45-րդ նախագահը նշել է, որ շուտ է պառկում քնելու, արթնանում է մինչև ժամը 6-ն ու հեռուստացույցով նորությունները լսում, թերթեր կարդում: Առավոտյան 9-ին հանդիպում է օգնականների հետ, իսկ երեկոյան հիմնականում հեռուստացույց է դիտում:
Ընդհանուր առմամբ, Թրամփը շատ է հավանել Սպիտակ տունը՝ նկատելով, որ բոլոր սենյակները գեղեցիկ են, անչափ էլեգանտ:
«Այս տունն ուղղակի ներծծված է պատմությամբ»,-ասել է Թրամփը, ում առավելապես տպավորել է այն փաստը, որ ինքը քնում է ժամանակին Լինքոլնին պատկանած ննջարանում:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55