Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Ստամբուլի Բողազըջը կամրջի վրա սպանված 21-ամյա զինվոր Մուրադ Թեքինի ավագ քույրը մանրամասներ է պատմել հեղաշրջման փորձի գիշերվա իրադարձությունների մասին։ Նա թուրքական լրատվամիջոցներին է ներկայացրել դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են, որ երիտասարդ զինվորը տանջամահ է արվել, և նրա վիզը կտրել են:
Նշենք, որ Մուրադ Թեքինի մահվան դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում, իսկ մինչ այդ իշխանամետ մամուլն ակտիվորեն հերքում էր լուրերը, թե զինվորի վիզը կտրված է եղել, և լուրը սադրանք է որակել:
Ինչպես գրում է թուրքական millibirlikhaber.com կայքը` 21-ամյա Մուրադի քույրը պատմել է, որ իր եղբայրը զինվորական վարժարանի սան է եղել, և նրանց դեպքի վայր են տարել խաբեությամբ:
Ըստ Մուրադ Թեքինի քրոջ` երիտասարդն ու նրա զինակիցները տեղյակ չեն եղել իրադարձություններից, նրանց հայտնել են, որ Ստամբուլում ահաբեկչության վտանգ կա և պետք է շտապեն դեպքի վայր:
«Երբ հասկացել են, որ հեղաշրջում է` իրենք իրենց ոտքով գնացել հանձնվել են: Արդյունքում ամեն բան կոտրվեց այս անմեղ երեխաների գլխին: Մեր հարևանի տղան և Մուրադը նույն կուրսից են եղել: Նրան ձերբակալել էին: Մենք այդ օրը կարծում էինք, թե Մուրադը Յալովայի զորամասում է, սակայն երբ իմացանք, որ ընկերը ձերբակալվածների թվում է, սկսեցինք փնտրել: Օրեր շարունակ հայրս փնտրել է նրա անունը բոլոր ձերբակալվածների ցուցակներում, հիվանդանոցներում, դիահերձարաններում, սակայն ոչ ոք մեզ ոչինչ ցույց չէր տալիս», - պատմել է քույրն ու նշել, որ զինվորի մարմինը նրանց ցույց են տվել միայն 13 օր անց:
Մահացած զինվորի քույրը հրապարակել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք ապացուցել են, որ տղան կտտանքների է ենթարկվել մի քանի հոգու կողմից:
«Նրան ծեծել են, դանակահարել, խեղդել, հարվածել գլխին ու փակել բերանը, սա մեկ հոգու արած չէ», - նշել է քույրն ու հավելել, որ պետության հրամանով հեղաշրջման փորձի օրը մահացած զինվորների հուղարկավորություններին ներկա չեն գտնվել անգամ հոգևորականները, որոնք վախեցել են մասնակցել այդ արարողություններին ու հայտնել, որ հրամանն իշխանություններից են ստացել:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55