Ամերիկյան eater.com պորտալն անդրադարձել է հայկական խոհանոցին՝ նկատելով, որ հայերի հնագույն, բազմաշերտ ու ողբերգական պատմությունը հասկանալու համար պետք է նախևառաջ ծանոթանալ այդ ժողովրդի ազգային խոհանոցին:
«Հայկական խոհանոցը, ինչպես և ժողովրդի պատմությունը, պարզ չէ: Այն բավական բարդ է ու արտացոլում է հաճախականությունը, որով հայերը ստիպված էին վերսկսել իրենց կյանքը՝ դառնալով գաղթականներ ու հայտնվելով օտար հողերում: Պատերազմները, հեղափոխություններն ու Ցեղասպանությունը հայերին սփռել են աշխարհով մեկ՝ փաստ, որը հստակ արտահայտված է հայկական խոհանոցում»,-գրում է անդրադարձի հեղինակը:
Հեղինակի կարծիքով՝ ավանդական կերակրատեսակները հնարավորություն են տվել հայերին աշխարհով մեկ ցրված լինելով հանդերձ պահպանել ազգային միասնությունը:
Նշվում է, որ յուրաքանչյուր գաղթի ժամանակ նոր տարածքներում հաստատվելիս հայերը մոռացության չեն մատնել ազգային կերակրատեսակները, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում մասամբ միախառնվել են նոր բնակավայրերի խոհանոցների հետ՝ ստեղծելով հետաքրքիր համադրություն:
Հեղինակն ընդգծում է, որ հայերի համար, կախված ապրելու վայրից, ազգային ուտեստ ասվածը տարբեր է: Օրինակ՝ Արևմուտքում ապրող հայերին խորթ են մուսուլմանական միջավայրում հաստատված հայերի կերակրատեսակները: Նույնը կարելի է ասել նաև Հայաստանում ապրողների համար:
«Հայկական սեղանը, ծանրաբեռնված տարբեր ուտելիքներով, անկասկած, մեծ դեր է խաղացել սփյուռքահայերին միասնական պահելու հարցում: Սնվելը դարձել է մի ծիսակարգ, որը հնարավորություն է տալիս պահպանել հիշողությունները, ազգային ինքնությունն ու ավանդույթները»,-եզրափակել է հեղինակը:
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35