Հայաստանում ռուսական առնվազն 300 մլն դոլարի ներդրումների ներգրավումն իրատեսական է: Այս մասին այսօր հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Հիմնական հետաքրքրվածությունն առնչվում է վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտներին: Կարծում եմ՝ այս հայտարարությամբ նախարարը ցրում է մտայնություններն առ այն, որ ներդրումները Հայաստանում իրատեսական չեն ոչ այն պատճառով, որ դժվար է փող գտնել, այլ այն պատճառով, որ Հայաստանում դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ որեւէ մեկը կհամաձայնի մեծ գումարներ ներդնել: Ավելին՝ նախարարի խոսքից պարզ դարձավ, որ կառավարությունը մի շարք տեղական եւ օտարերկրյա ընկերությունների հետ ակտիվ աշխատանքներ է տանում ներդրումների իրականացման ուղղությամբ: Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնել, փորձագիտական որոշ շրջանակների կողմից բարձրացվեց այն հարցը, թե կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվելու հիմնադրամը, որն է նրա առաքելությունը: Կառավարության նիստից հետո Սուրեն Կարայանը պարզաբանեց՝ հայ-ռուսական հիմնադրամի նպատակն է լինելու ֆինանսավորել եւ ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կնպաստեն 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճին, արտահանման ու արդյունաբերության աճին: Ի դեպ, ինչպես նշեց նախարարը, նման աշխատանքներ իրականացվում են որ միայն Ռուսաստանի, այլեւ ԵՄ երկրների եւ Իրանի հետ:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34