Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ «Իրավիճակը Սիրիայում և դրա ազդեցությունը շրջակա երկրների վրա» թեմայով հրավիրված հրատապ կարգով բանավեճի ձևաչափում ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, մշակութային օջախների ոչնչացման և մեծաթիվ սիրիահայ փախստականների հարցը:
Սիրիայում և դրանից դուրս ծավալվող իրավիճակը ԱԺ փոխխոսնակը խիստ մտահոգիչ է համարել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը գտնվում է Մերձավոր Արևելքի անմիջական հարևանությամբ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է Դաիշի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունները, որոնք սպառնում են մարդկանց՝ տարածաշրջանում և դրանից դուրս:
Մեր երկրի անունից ողջունելով հաստատված հրադադարի ռեժիմը այդ ծանր իրավիճակում, և հույս հայտնելով որ այն կհանգեցնի տևական խաղաղության՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ելույթում ընդգծել է, որ պատերազմը Սիրիայում ունեցել է ավերիչ ազդեցություն՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա՝ չշրջանցելով նաև հայերին՝ Սիրիայի, Իրաքի և տարածաշրջանի ավանդական համայնքներից մեկին:
«Մեր հայրենակիցներից շատերը կորցրել են իրենց կյանքը ահաբեկչական հարձակումների և ռազմական գործողությունների ընթացքում: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները ավերվել են»,- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ հավելելով, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա հարյուր տարի առաջ, Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների՝ բազմաթիվ արաբական երկրներում ապաստան գտնելու փաստը:
«Այսօր էլ հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, ստիպված են կրկին լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայ ապաստան է գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը մեկ շնչին ընկնող սիրիացի փախստականների թվով երրորդ խոշորագույն ընդունող երկիրը Եվրոպայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել փախստականների աջակցման և ինտեգրման ուղղությամբ , առաջարկել փախստականների համար արագացված ապաստանի հայցման, բնակության թույլտվության և քաղաքացիության տրամադրման ընթացակարգերը: Պետությունը աջակցում է նրանց՝ բիզնեսի ստեղծման հնարավորությամբ, երկարաժամկետ բնակության վայրով, անվճար բժշկական օգնությամբ և կրթաթոշակով:
«Մենք հավատացած ենք, որ միջազգային հանրությունը պետք է առավել համարժեքորեն անդրադառնա Սիրիայի փախստականների, ինչպես նաև փախստականների և նրանց պաշտպանության ընդհանուր խնդրին»,- իր ելույթում հույս է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ առանձնապես ողջունելի համարելով Կիպրոսի նախաձեռնությունը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի իր նախագահության ընթացքում՝ դիտարկելու մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես առաջնահերթություն:
«Մենք բոլորս մշակութապես աղքատացել ենք այս պատերազմի ընթացքում՝ Սիրիայի շուրջ տեղի ունեցած բարբարոսական ավերածություններից հետո՝ Պալմիրան, Հալեպի Ցիտադելը ցայտուն օրինակներ են: Որպես աշխարհի քաղաքացիներ, մենք պատասխանատու ենք և պարտավոր ենք յուրաքանչյուր ջանք գործադրել ՝ կանխելու մշակութային օբյեկտների ոչնչացումը թե՛ պատերազմական և, թե՛ հատկապես՝ խաղաղ ժամանակահատվածում» ,- եզրափակել է ելույթը Հերմինե Նաղդալյանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55