Նոր սկսվող հարաբերությունները միշտ կանգնեցնում են հարցի առաջ՝ տեսնես սեր է սա, թե հերթական սիրահարվածությունը: Իհարկե, յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, բայց քանի որ այս հարցը հուզել է բոլորին եւ բոլոր ժամանակներում, մարդկությունը սիրո եւ սիրահարվածության սահմանն արդեն հասցրել է ինչ-որ չափով որոշակիացնել… Օգնենք Ձեզ կողմնորոշվել սեփական զգացմունքներում:
Սերն աստիճանաբար է առաջանում, իսկ սիրահարվածությունը՝ արագ: Սերը աճում է, իսկ դա ժամանակ է պահանջում: Իսկ սիրահարվածությունը սովորաբար անսպասելի կպչում է մեզ: Որպեսզի ճանաչեք մարդուն, երկար ժամանակ է պետք, գուցե ամիսներ, իսկ գուցե նաև տարիներ: Հաճախ մարդիկ հիանալի կարողանում են թաքնվել դիմակների տակ և չբացահայտվել մինչև ամուսնությունը, իսկ եթե երկար ժամանակ շփվեք մարդու հետ, ճանաչեք նրան տարբեր իրավիճակներում, կհասունանա սերը, կամ կհասկանաք, որ նա այն մարդը չէ, ում փնտրում էիք: Հնարավոր է սիրահարվածություն առաջին հայացքից, համակրանք առաջին հայացքից, բայց ոչ սեր:
Սերն աստիճանաբար է հեռանում, իսկ սիրահարվածությունը՝ ակնթարթորեն:Սրանում համոզված կլինեն նրանք, ովքեր սիրավեպ են ունեցել: Եթե իրական սիրո ամրապնդման համար ահռելի ժամանակ է հարկավոր, ապա սիրահարվածությունն ավարտվում է այնքան արագ, որքան սկսվել էր: Այն չի վերանա ակնթարթորեն,եթե ձեր միջև սեռական հարաբերություն է եղել: Հաճախ չեն կարողանում բաժանվել իրարից ոչ այնքան հետաքրքրությունների համընկնումից, ինչքան սեքսի պատճառով:
Սիրո կենտրոնում միշտ մեկն է, իսկ սիրահարվածության շուրջ կարող են լինել շատերը: Սիրահարված մարդիկ կարող են «սիրել» միանգամից մի քանիսին: Սա բավականին տարածված տարբերակ է, երբ մենք ընտրության առաջ ենք կանգնում երկու ծայրահեղ տարբեր մարդկանց միջև: Իսկ իրականում սերը միայն մեկի հանդեպ կարող է լինել: Նրա, ով բոլոր այդ տարբերակներից բարձր է, գնահատելի և անհամեմատելի:
Սերը ստեղծագործող է, իսկ սիրահարվածությունը' քանդող: Սերը բացահայտում է Ձեր մեջ ամենալավ կողմերը, հատկանիշները, ունակությունները: Այն Ձեզ նոր էներգիայով է լցնում և արթնացնում կյանքի հանդեպ հետաքրքրություն,սեր: Այն կնպաստի ստեղծագործելուն և ինքնազարգացմանը: Սիրահարվածությունը' հակառակը: Այն քանդդող է: Այն իր հետ անկանոնություն է բերում, անորոշություն: Երբ սիրահարված եք, պակասում է Ձեր աշխատունակությունը, կենտրոնանալու հակումը: Սիրահարվածությունը վարդագույն ակնոցներով նայելուն է նման:
Սերը վստահություն է ծնում, իսկ սիրահարվածությունը' կասկած: Սերը հաճախ հաղթահարում է խանդը: Կարող է լինել խանդ, սակայն ժամանակի ընթացքում այն վերածվում է վստահության: Սիրահարվածության դեպքում խանդը գերիշխող է: Այս դեպքում այն ավելի շատ հիվանդության է նման:
Սերը հաշվի է առնում իրականությունը, իսկ սիրահարվածությունն անտեսում է այն: Իրական սիրո դեպքում Դուք տեսնում եք բոլոր խնդիրներն ու չեք թաքնվում դրանցից: Դուք չեք փոքրացնում նրանց նշանակությունը, չեք խուսափում լուծելուց կամ դրա մասին խոսելուց: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է զույգի հարաբերություններին, նրանք փորձում են խոսել, պարզաբանել ամեն ինչ: Իսկ սիրահարվածների համար ամեն ինչ հարթ է թվում, նրանք չեն մտածում ռեալ ապագայի մասին, նրանց մոտ հեքիաթային մի պատկերացում է, որտեղ չկան հոգսեր, չկա աշխատանք, չկա գումար, կա միայն սեր, և դա հիանալի է:
Սերը հաշվի է առնում թերությունները, սիրահարվածությունն անտեսում է դրանք: Սերը թույլ է տալիս Ձեզ նկատել Ձեր սիրելիի մեջ ամենագեղեցիկը, լավը, բարին: Սակայն սերը չի թաքցնում նաև նրա թերությունները, բայց ոչ թե սրելով դրանք, այլ փորձելով հաշտվել, փորձելով ավելի շատ հենվել լավ հատկանիշների վրա: Սիրահարվածությունն ընդհանրապես թույլ չի տալիս որևէ վատ բան նկատել նրա մեջ: Դուք պաշտպանում եք նրան յուրաքանչյուր քննադատությունից…
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26