Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարապետյանը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարեց ռուսական եւ վրացական կողմերի հետ քննարկել և մինչեւ գարուն կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ, որոնք կվերաբերեն այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպմանը:
Նախարարի խոսքով՝ Մոսկվայում նախնական քննարկումներ են եղել, բայց վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Թեմայի շուրջ լրագրողների մի շարք ճշտող հարցերին՝ Մարտիրոսյանը մեկ պատասախանեց տվեց՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հանձնարարականը նոր է տրված, այն կքննարկվի եւ կներկայացվի կառավարությանը:
Ի դեպ, Վահան Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ քննարկումները չեն սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով, դրանք ընթանում են տարբեր ուղղություններով, օրինակ՝ երկաթգծի կառուցում, նոր ճանապարհի կառուցում և այլն:
Նշենք, որ ՀՀ կառավարության օրակարգում մշտապես կա ԵԱՏՄ այլ երկրների հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը: Ուշագրավ է, որ Լարսին որպես այլընտրանքային տարբերակ նշվում է ոչ միայն Հարավային Օսիայի տարբերակը, այլեւ Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ եւ նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Հարցը մշտապես գտնվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի ուշադրության կենտրոնում, քանի որ ապրանքաշրջանառության ծավալները գնալով աճում են:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55