ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կարեւորելով բիզնեսի համար առավել նպաստավոր գործունեության պայմանների ապահովումը, փոփոխություն է կատարել համակենտրոնացումների պարտադիր հայտարարագրման կարգում:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ փոփոխության արդյունքում հարյուրավոր տնտեսվարողներ համակենտրոնացումների, այլ կերպ ասած՝ միավորումների եւ միաձուլումների դեպքում կազատվեն ՏՄՊՊՀ դիմելու եւ պարտադիր հայտարարագրում անցնելու ընթացակարգից: Մասնավորապես, մինչ այսօր գործող օրենսդրության համաձայն, երբ խոշոր ընկերությունները ձեռք են բերում այլ ընկերությունների փայաբաժիններ, ակտիվներ, կամ էլ երբ տեղի է ունենում խոշոր ընկերությունների միավորում, վերջիններս պարտավոր են թույլտվություն ստանալու նպատակով դիմել Հանձնաժողով:
Նշված ընթացակարգի նպատակն է հսկել եւ անհրաժեշտության դեպքում արգելել այն գործարքները, որոնք ռիսկային են եւ հետագայում կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը առանձին շուկաներում:
Սակայն, Հանձնաժողովի կողմից վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայտարարագրման համար սահմանված շեմերը ցածր են, որի արդյունքում Հանձնաժողով են դիմում նաեւ այնպիսի ընկերություններ, որոնց կողմից կատարվող գործարքները մրցակցության առումով ռիսկային չեն եւ չեն կարող շուկայում որեւէ խնդիր առաջացնել:
Վերոնշյալի հիման վրա, Հանձնաժողովի կողմից ներկայումս սահմանվել են ակտիվների եւ հասույթների հետեւյալ շեմերը.
• հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն մեկ միլիարդ դրամ.
• հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երկու միլիարդ դրամ.
• ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երկու միլիարդ դրամ.
• ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26