Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու իր մտադրության մասին, հաղորդում է Hurriyet թերթը։
«Ես ցանկություն ունեմ հանդիպել պարոն Թրամփի հետ։ Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի թուրք-ամերիկյան հարաբերություններին գնահատական տալը։ Արդյո՞ք այժմ լավ են աշխատում մեր ռազմավարական կապերը։ Մենք պետք է առողջացնենք դրանք»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողների հետ հանդիպմանը։
Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ը և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց չի կարելի ասել, որ հարաբերությունների ներկայիս մակարդակը համապատասխանում է դաշինքի անդամ երկրների համերաշխությանը։ «Իհարկե, այս կապակցությամբ մենք ուզում ենք նաև ավելի լավ իմանալ՝ ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարությունը»,-հավելել է Էրդողանը։
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում մյուս կարևոր հարցը տնտեսական համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունն է, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերությունում՝ փաստել է թուրք առաջնորդը։
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44