Ազնվասիրտ հայե՛ր,
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ հայոց պետականության լույսի տաճար, ազգային ուժի և ոգու, մեր էթնիկ ազնիվ ժառանգության, ներկա ու վաղվա օրերի հույս ու հավատ` Հայոց Ազգային Բանակի ամենածաղկուն ու մարտական հոբելյանական տարիքի` 25-րդ տարեդարձի առթիվ, հավատալով, որ Հայոց Բանակը իր փորձով ու մարտունակությամբ, իր արծիվ զավակների հեռատեսությամբ ու երդմնառու հավատարմությամբ, արցախյան հաղթանակների փառքով ու վեհությամբ, արցախյան և ապրիլյան պատերազմների անմոռաց քաջությամբ շարունակելու է զարդարել իր փառքի պսակը, որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ հայոց սահմաններին:
Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն անհրաժեշտ է քո ծննդյան օրվա խորհուրդը, Հայո՛ց Բանակ, մեր ազգային ինքնության Դու բացառիկ խորհրդանշա՛ն ու հպարտությո՛ւն, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, հայրենի հողի պաշտամունքին զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք:
Դո՛ւ ես ողջ հայության բանակը, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, Հայրենիքի սիրտն ու իր գենի զարկերակը: Դո՛ւ ես մեր ուժը, մեր աննկուն հպարտությունն ու ոսոխի սարսափը: Դո՛ւ ես մեր բազմանվաճ հաղթանակների զենքը…
Երախտագիտության և խոնարհումի խոսքս եմ ուղղում հայոց քաջերի պանթեոնի` Եռաբլուրի բոլոր ննջեցյալներին, ովքեր մարտիրոսվեցին հանուն մյուսների ապրելու իրավունքի և իրենց կյանքով նվաճեցին Հայոց Բանակի հաղթանակները, և սուրբ հողի պահապան արծվային սլացք ունեցող զինվորականներին, ովքեր, հավատալով իրենց ազգի ու հայրենի տան` Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ` համարձակություն, ուժ և պատիվ` ամուր են պահում մեր թիկունքն ու անառիկ`մեր սահմանները:
Այսօր էլ հանգիստ չեն հայոց սահմանները, սակայն Հայկյան դյուցազուն զավակներիդ արիաբար դիմադրելու շնորհիվ է, որ խաղաղ են մեր արևածագերը, քանզի կամքդ հաստատ է, նվաճումներդ` արդար, Հայոց Բանակ:
Վախի բացակայությունը չէ արիությունը, այն սեփական վախին դիմակայելն է: Ուրեմն արիություն ու անսասան նվաճումներ Քե՛զ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:
«Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը` միշտ Քո կողքին...
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային Բանակ:
Կեցցե՛ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ,
Կեցցե՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ:
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26