Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով, ծրագրի երկրորդ փուլի» նախագծին:
ՀՀ-ում արդյունաբերության բարելավման և արդիականացման ծրագրի պիլոտային փուլի իրականացմանը 2014թ.-ի սեպտեմբերից աջակցում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը: Առաջին փուլի նպատակն էր զարգացնել նորաձև արտադրանքի ամբողջական մի շղթա` իր մեջ ներառելով շուկայի ժամանակակից միտումները և հայկական ու համաշխարհային նորաձևության ավանդույթները: Դրա շրջանակում ստեղծվել են տեխնիկական տեղական կարողություններ՝ ՓՄՁ-ների զարգացմանը և արդիականացմանն աջակցելու ու հայկական տեքստիլի և հագուստի արտադրանքը որպես որակյալ դիզայներական ապրանք ներկայացնելու նպատակով:
Ծրագրի երկրորդ փուլն իր աշխատանքները կուղղի վերականգնելու հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև արդյունաբերական կապերը տարածաշրջանային արժեշղթաներում՝ խթանելով ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը, գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղական կոշիկ և հագուստ արտադրողների, արտահանողների և նրանց ասոցիացիաների միջև: Արդյունքում տեքստիլ/հագուստ և կոշիկի/կաշվե ոլորտներում գործող ՓՄՁ-ները կարդիականացնեն իրենց բիզնեսները, կընդլայնեն արտադրությունը, կբարձրացնեն որակը և շուկա մուտք գործելու հնարավորություն կունենան ազգային տեխնիկական փորձագետների աջակցությամբ:
Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը: Մերկայումս քայլեր է իրականացնելու այդ ճյուղի զարգացման ուղղությամբ. կստեղծվեն կենտրոններ, կմշակվի ու կներկայացվի ծրագիր, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի արտահանման ներուժ ունեցող այս ոլորտում արտադրանքի մրցունակությունը բարձրացվի:
Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` առաջարկելով տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների) արգելքի ժամկետը երկարաձգել՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանելով մինչև 2017թ. հուլիսի 1-ը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55