Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կարևորել է գնումների գործընթացում վերանայումներ կատարելու հարցը: Նախարարի խոսքով՝ գնումները պետք է լինեն արդյունավետ և լավագույն որակը ապահովող նվազագույն գնով, ինչի ուղղությամբ գործարարների հետ աշխատանք են տանում:
«Մենք ինքներս պետք է կարողանանք ձևավորել հստակ ընթացակարգեր, որոնք անհնար են դարձնում կոռուպցիոն ռիսկերը գնումների կազմակերպման ժամանակ: Ես հավատում եմ, որ ցանկացած պատժիչ գործընթացին զուգահեռ կարևոր է ունենալ համակարգված մոտեցում, որպեսզի բացառվի կոռուպցիոն ռիսկի հնարավորությունը, ոչ թե ամեն անգամ լուծել խնդիրը: Որովհետև, եթե դու փորձում ես այդ խնդիրը լուծել դարպասապահի կարգավիճակով, դու պարբերաբար բաց ես թողնելու կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց նախարարը և նշեց, որ հանդիպում են ունեցել շինարարական կազմակերպությունների հետ:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ բանակի մատակարարը պետք է լինի կա՛մ ներկրողը, կա՛մ արտադրողը. «Ցանկանում եմ բացառել բանակի մատակարարման գործում միջնորդ կազմակերպությունների գործունեությունը»։
Ինչ վերաբերում է պատժիչ գործողություններին՝ նախարարը նշեց, որ պատժի յուրաքանչյուր տեսակ տարբեր է՝ հենց օրենսդրությամբ սահմանված, և վստահեցրեց, որ գործարարի համար խիստ պատիժ կարող է լինել հսկայական տույժեր վճարելը.
«Յուրաքանչյուր բացահայտված դեպքի հետևից գնում ենք»,-ասաց նա:
Նախարարը ձեռքբերումների մեջ կարևորեց նաև «Թումո» կենտրոնի բացումը, բանակում էլեկտրոնային համակարգի ներդրումը, էլեկտրոնային շտեմարանի կառուցումը: «Այս ամենը, հասկանում եք, որ քիչ չէ. 118 օրվա մեջ և այս ընթացքում, երևի թե, միայն ունեցել եմ վարսավիրի ծառայությունից օգտվելու և կիրակի օրը ընտանիքիս հետ մի փոքր շփվելու հնարավորություն»,- հավելեց նա:
Նախարարը նշեց, որ 2017 թվականի բյուջեի ծրագրով սպայական անձնակազմի աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ. «Թեև այդ առումով երկար ճանապարհ ենք անցել, բայց ակնհայտորեն դա բավարար չէ: Այսօր ծառայությունը նոր սկսող երիտասարդ սպայի աշխատավարձը բավական մրցունակ է, միջինից շատ ավելի բարձր, իսկ եթե մարտական ծառայության մեջ ներգրավված ծառայությունում է` գրեթե կրկնակին է ստանում»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ նոր ավարտած սպայի առաջին աշխատավարձը երեքից չորս անգամ գերազանցում է ամենագրավիչ ֆակուլտետները, օրինակ, իրավաբանական, միջազգային հարաբերություններն ավարտած երիտասարդի առաջին աշխատավարձը:
Նախարարը կարևորում մոտիվացիոն սանդղակի բարձրացումը՝ մասնագիտական աճի համար:
«Սպայի մասնագիտությունը չափազանց գրավիչ պետք է լինի, հասարակության շրջանում այն մի փոքր թերագնահատված է: Իհարկե, այն շատ բարդ և վտանգի հետ կապված մասնագիտություն է, բայց առաջին հերթին շնորհակալ աշխատանք է»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ պետք է օգնել սպային ադապտացվել հասարակությունում աշխատանքից հետ: «Երբ գործարարները կառավարման փորձ ունեցող մասնագետ են փնտրում, սպան առաջին թեկնածուն պետք է լինի»,- նշեց ՊՆ նախարարը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26