Բանակի կազմավորումը հայ ժողովրդի ձեռքբերումն էր: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով հունվարի 28-ի՝ Բանակի օրվա մասին:
«Բանակն այն կառույցն էր, որի շնորհիվ մենք հաղթեցինք պատերազմը: Իսկ առանց հասարակության, պետության աջակցության մենք չէինք կարող ձևավորել նման հզոր բանակ ու հաղթանակել»,-ասաց Հարությունյանը:
Նախկին նախարարը պատմեց նաև հայոց բանակի կազմավորման մասին՝ նշելով, որ բանակաշինության գործընթացը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին, երբ հասկացել են, որ պատերազմից խուսափելն այլևս հնարավոր չէ:
«90-ականներին, երբ ինձ հրավիրեցին Հայաստան, մենք Վազգեն Սարգսյանի հետ գնացինք նոր ձևավորված հատուկ գունդ, և այդ ժամանակից սկսեց բանակի ձևավորումը: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը դեռ գործում էր և հնարավոր չէր Զինված ուժեր ստեղծել այդ միությունից դուրս: Ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն և ԶՈւ-ն ընդգրկվեց այդտեղ: Երբ ռազմական օպերացիաներ էի կազմակերպում, օգտագործում էի հրշեջ վարչության կապի միջոցները, նույնն էին, բայց էֆեկտիվ աշխատանք էինք տանում»,- մանրամասնեց Վաղարշակ Հարությունյանը:
Վերջինս ասաց, որ բանակը ներքևից վերև էր ձևավորվում, երբ մարտական գործողություններ էին ընթանում:
«Ամեն ինչի պակաս ունեինք՝ սպայի, զինամթերքի, զենքի: Սիսիանի ջոկատում 57 հոգի կար, 27 ավտոմատ ունեին: Մեղրիում՝ 44 մարդ կար, 20 ավտոմատ, Տավուշում՝ 55 հոգի, 29՝ ավտոմատ: Տեսեք՝ ինչից սկսեցինք, ինչի հասանք»,- ասաց Հարությունյանը:
Վերջինս ներկայացրեց նաև բանակի կառույցը որպես ռազմական կազմակերպություն, որի հիման վրա պլանավորվեց ՀՀ պաշտպանությունը՝ սահմանամերձ գյուղերից, շրջաններից:
Հետագայում ձևավորվեցին բանակի մյուս գործողությունները, հունվարի 28-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ստորագրեց հրաման՝ Բանակի օրվա մասին:

23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26