Հունվարի 26-ին Շիրակի մարզպետարանում կայացավ Շիրակի մարզի ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016թ.-ին կատարված աշխատանքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ: Մինչ օրակարգի հարցերին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Կարապետյանը ներկայացրեց 2016 թ.-ին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: 2016 թ. ընթացքում Շիրակի մարզային փրկարարական վարչությունը արձագանքել է 622 դեպք-պատահարների , որոնց հետևանքով զոհվել է 25 մարդ, որը 2015թ-ի համեմատ պակաս է 7-ով կամ 21.8 %-ով, մարմնական վնասվածքներ են ստացել 364 մարդ , որը նախորդ տարվա համեմատ պակաս է 4-ով կամ 1%-ով: Գրանցված դեպք-պատահարներից 487-ը տեխնածին, 27 տարերային, իսկ 108-ը սոցիալ-կենցաղային բնույթի են: Ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված նյութական վնասը կազմել է 2 միլիարդ 66 միլիոն 349 հազար 593 դրամ:
Մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական վարժանքներ,որոնք ընդգրկել են մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանն անդրադարձավ խոտածածկ տարածքներում հրդեհների թվի աճին` հանձնարարելով ավելի մեծ ուշադրություն դարձնել կանխարգելիչ քայլերին` մասնավորապես ակտիվացնել աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմինների և ԶԼՄ-ների հետ: Արման Ցոլակյանը հորդորեց միշտ պատրաստ լինել այնպիսի հեղեղների, ինչպիսին որ տեղի ունեցավ 2016 թ.-ին Արթիկում, շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին` նվիրված աշխատանքի համար, իսկ մարզային փրկարարական վարչության աշխատանքը ընդհանուր առմամբ գնահատեց բավարար:
Շիրակի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքները ամփոփեց տեսչության պետ ՍամվելԽաչատրյանը: Շիրակի մարզում 2016թ. Ընթացքում արձանագրվել է հրդեհի 295 դեպք, որի հետևանքով պատճառվել է 67 միլիոն 728 հազար 096 դրամ նյութական վնաս: 2015 թվականի հետ համեմատությամբ հրդեհների քանակը աճել է 66-ով կամ 28,8 տոկոսով, իսկ նախնական նյութական վնասը նվազել է 21 միլիոն 928 հազար 571 դրամով: Տարվա ընթացքում հրդեհների հետևանքով զոհվել են 3, վնասվածքներ են ստացել 5 քաղաքացի: 2016 թվականի ընթացքում տեսչության կողմից նշանակվել է 20 վարչական տուգանք` ընդհանուր 525.000 դրամի չափով: Պարոն Խաչատրյանը համայնքների ներկայացուցիչներին հորդորեց ուշադրություն դարձնել խոտածածկ տարածքներին, որոնք հաճախ հանդիսանում են չվերահսկվող հրդեհների օջախներ:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016 թվականի կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կ.Մխիթարյանը: Շիրակի մարզում գտնվող դիտարկումների ցանցը, որը կազմված է 27 կայաններից, աշխատել է 92% արդյունավետությամբ: 2016 թվականի ընթացքում ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմիկ ցանցի կողմից մոտակա և հեռավոր տարածքներում գրանցվել է 5500-ից ավելի երկրաշարժեր, ՀՀ տարածքի սեյսմիկ ֆոնը համապատասխանում է նորմալ մակարդակին:Ուսումնասիրվել են դիտարկված դաշտերի փոփոխությունները սեյսմիկ վտանգի միջնաժամկետ և կարճաժամկետ կանխատեսման նպատակով, EXPERT և DF ծրագրով ամեն շաբաթ կատարվել են սեյսմիկ ընթացիկ վտանգի գնահատումներ: ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից պատրաստվել են նաև միշարք գիտական աշխատություններ:
ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016 թ.-ին Շիրակի մարզում կնքել է տեխնիկական անվտանգության փորձաքննության 289 պայմանագիր, որի արդյունքում փորձաքննության են ենթարկվել 362 օբյեկտներ, հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել է արտադրական վտանգավոր օբյեկտների 63%-ի տեխնիկական անվտանգության փորձաքննություն:
ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը հանձնարարեց հայտնաբերել չհաշվառված բոլոր արտադրական վտանգավոր օբյեկտները և ենթարկել պարտադիր փորձաքննության` հնարավոր արտակարգ պատահարներից խուսափելու համար:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Արագածոտնի մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թ.-ի ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ մարզային համակարգող Հերմես Թադևոսյանը: Օդերևութաբանական բոլոր կայաններում իրականացվել են օդերևութաբանական երևույթների շուրջօրյա դիտարկումներ, հակակարկտային կայանի կողմից Արագածոտնի և Կոտայքի մարզերում տեղադրված 64 հակակարկտային կայանքներով իրականացվել է մոտ 5120 հա տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանություն կարկտահարությունից: Շիրակի մարզում ակտիվ ներգործության է ենթարկվել 213 կարկտավտանգավոր ամպ, կատարվել է 257478 կրակոց:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարներին կատարված ծավալուն աշխատանքի համար, և 2017 թ.-ի ընթացքում ԱԻՆ ստորաբաժանումներին մաղթեց ավելի արգասաբեր աշխատանք:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար ԳագիկՀայրապետյանը, ով փաստեց, որ 2016 թ.-ի ընթացքում Արագածոտնի մարզի ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և այդ կատարված աշխատանքի գնահատականը այն մեծ վստահությունն ու հավատն է, որ կա ԱԻ նախարարւթյան նկատմամբ: Գագիկ Հայրապետյանը հորդորեց այս տարվա ընթացքում նույնպես ապահովել բարձր արդյունավետություն, կատարել համախմբված աշխատանք բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով՝ կարևորելով սերտ համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26