ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել 390 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում են նախարարությունից՝ մանրամասնելով.
«Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամի և հաշվարկվել է 184.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 5 ծառի համար հաշվարկվել է 172.5հազ.դրամ ի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝
Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ՝
Սյունիքի տարածքային բաժնի կողմից «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի 29.11.2016թ. թափուկատարի վթարի հետևանքով արտահոսած արդյունաբերական թափոններով հողի վերին շերտի աղտոտման համար հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս և նյութերը ներկայացվել դատախազություն:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0 հազ.դրամի և հաշվարկվել է 208.0 hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 208.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար՝
Բնապահպանական պետական տեսչության վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 59 գործ՝ ավարտված վարույթները վերսկսելու համար:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.75 մլն.դրամ»:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55