Գլենդելում փաստաբաններ Վարդգես Եղիայանը և Ռիտա Մահտեսյանը, որոնք ամուսիններ են, մեղադրվում են Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հատուցվելիք գումարի որոշակի մասը յուրացնելու մեջ։ Այս մասին ասվում է Los Angeles Times-ում հրապարակված հոդվածում։
Տեղեկատվության համաձայն՝ զույգը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին մի քանի միլիոն դոլարանոց հատուցումից գողացել է 300 հազար ԱՄՆ դոլար։ Վարդգես Եղիայանը և Ռիտա Մահտեսյանը չեն ընդունում Կալիֆոռնիայի փաստաբանների միության կողմից առաջ քաշված մեղադրանքը։
Փաստաթղթերի համաձայն՝ զույգը շահույթ չհետապնդող երկու կազմակերպություն է ստեղծել՝ հիմնադրամի գումարները յուրացնելու համար։
Տեղեկատվության համաձայն՝ 2005 թվականին դատական հայց էր հարուցվել ֆրանսիական AXA S.A. ապահովագրական ընկերության դեմ՝ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հատուցելու համար։ Եղիայանը և Մահտեսյանը գործում հանդես էին եկել որպես երկրորդ փաստաբան։
Դատարանը վճռել էր, որ Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցվելիք գումարը 20 միլիոն դոլար է, որից 17.5 մլն դոլարը պետք է վճարեր ապահովագրական ընկերությունը։
Ըստ դատավճռի՝ հիմնական փոխհատուցումն ու վարչական ծախսերը հոգալուց հետո գումարը պետք է բաշխվեր Մահտեսյանի և Եղիայանի առաջարկած բարեգործական կազմակերպությունների միջև։
Կազմակերպություններից մեկը (Center for Armenian Remembrance), հիմնվել է դատավճռի հրապարակումից երեք ամիս հետո միայն, և սերտ առնչություն ունի զույգի Brand Boulevard իրավաբանական ընկերության հետ:
Շահույթ չհետապնդող երկրորդ կազմակերպության (Conservatoire de la Memoire Armenienne) հետքերը նույնպես տանում են այս փաստաբանների գրասենյակ։
Զույգը ավելի քան 300,000 դոլար է պահանջել կազմակերպությունների համար՝ որակելով դրանք որպես բարեգործական, բայց որևէ ապացույց չի կարողացել տրամադրել։
Հոդվածի համաձայն՝ զույգն այդ միջոցներից վճարել է իրենց երկու երեխաների քոլեջի ուսման վարձը։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47