Ճեպազրույց` շարունակվող ձնամաքրման վերաբերյալ
Բացօթյա ճեպազրույցի ժամանակ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրման ընթացքն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն ու «Սանիթեք» ընկերության գործառնական տնօրեն Արգիշտի Տիգրանյանը: Անդրադառնալով ձնամաքրման գործընթացին՝ Հրայր Անտոնյանը նշել է, որ «Սանիթեքն» ու մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունները որպես կանոն ձնամաքրումն սկսում են տեղումներն սկսվելուն պես և աշխատանքը շարունակում անգամ չդադարող ձյան պայմաններում: Այսպիսի պայմաններում աշխարհի շատ երկրներում աշխատանքները դադարեցվում են` նկատի ունենալով դրանց նվազ արդյունավետությունը, սակայն Երևանում ձնամաքրումը շարունակվում է՝ քաղաքացիներին հասցվող հնարավոր անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար: Ըստ այդմ, նախ մաքրվում են գլխավոր փողոցները, կենսապահովման ոլորտի ու կրթական հաստատությունների ճանապարհները, որից հետո հատուկ տեխնիկան ու մարդիկ տեղափոխվում են մայթեր, միջբակային տարածքներ ու բակեր: Այդ գործընթացին ներգրավվում են նաև համատիրությունների աշխատակիցները: «Սանիթեք» ընկերության գործառնական տնօրեն Արգիշտի Տիգրանյանն իր հերթին վստահեցրել է, որ թեև գործընթացը շարունակվում է չդադարող ձյան պայմաններում, պարզապես պետք է առանձին դեպքերում ըմբռնումով մոտենալ և վստահ լինել, որ տեղումների դադարից հետո արդյունքը մի քանի անգամ ավելի ակնառու կլինի: Ներկայում փողոցների ձնամաքրումն իրականացվում է շուրջ 150 միավոր մեքենասարքավորումներով: Ընկերության գործառնական տնօրենը նաև հորդորել է քաղաքացիներին դժգոհությունները, կարծիքներն ու առաջարկները ներկայացնել «Սանիթեքի» ֆեյսբուքյան էջով կամ զանգահարել թեժ գծի 80-90 հեռախոսահամարին: Ճեպազրույցին մասնակցող ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը, անդրադառնալով վարորդների կողմից անվտանգության կանոնների պահպանմանը, նրանց ու հատկապես սկսնակներին կոչ է արել խստորեն հետևել երթևեկության կանոններին և ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը նաև հորդորել է հատկապես մառախուղի ժամանակ փոխադրամիջոցները վարել ավտոմեքենայի լուսարձակները միացրած, զերծ մնալ ղեկին կտրուկ գործողություններից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01