ARM | RUS |

Ցուցանիշների զգալի աճ է արձանագրվել հատկապես կոռուպցիոն բնույթի քրեական գործերի մասով

27.01.17 | 18:36

ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի հունվարի 27-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները, առանձնացվել ծառայության կարևոր ձեռքբերումները և նախանշվել 2017թ.-ի հիմնական անելիքները: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

Ներկայացնելով 2016թ.-ի ցուցանիշները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ հաշվետու ժամանակահատվածում քննված գործերի քանակը 7,8 տոկոսով աճել է. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2016թ.-ին քննվել է 705 քրեական գործ՝ 2015թ.-ին քննված 654 քրեական գործի փոխարեն:

Հատկանշական է, որ ծառայության վարույթում քննվել են ապացուցման տեսակետից առավել բարդ, բազմադրվագ և ուշագրավ այնպիսի քրեական գործեր, որոնցով մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող էին լինել տասնյակ քրեական գործերի ծավալները: Դրանցից է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շինությունները զինված կազմակերպված խմբի կողմից զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 70 անձ:

Հարկ է առանձնացնել նաև «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտանյութի գողության վերաբերյալ քննված քրեական գործը, որով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 անձ:

Ուշագրավ է, որ քննիչների ծանրաբեռնվածությունն աճել է ոչ միայն քրեադատավարական օրենսդրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ենթակայությանը հանձնված քրեական գործերի, այլ նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված քրեական գործերի քննության հաշվին: Այսպես, 2016թ.-ի ընթացքում ծառայության վարույթում քննվել է ՀՀ գխավոր դատախազի հանձնած 83 քրեական գործ, որոնք կազմում են վարույթում քննված բոլոր քրեական գործերի շուրջ 12 տոկոսը:

«Այդ գործերը եղել են ապացուցման տեսակետից առանձնակի բարդություն ներկայացնող կամ այլ քննչական մարմիններում տևական ժամանակով` նույնիսկ տարիներով քննված, հանցանքի ապացուցման տեսակետից անհեռանկար գործեր: Հատուկ քննչական ծառայությունում այդ գործերով կատարվել է անաչառ և արդյունավետ նախաքննություն: 2016 թ.-ի ընթացքում նման քրեական գործերից ավարտվել են 40-ը, որոնցից 16-ը՝ 34 անձի նկատմամբ կամ քննված գործերի գրեթե 50 տոկոսը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչն աննախադեպ ցուցանիշ է»,- ընդգծել է Մ. Բաբայանը

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 757 քրեական գործից /այդ թվում կրկնակի/ ավարտվել է` 465-ը կամ 61,5 տոկոսը, որոնցից 114-ը՝ 182 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 351-ը` կարճվել: Փաստորեն՝ 2016 թ.-ի ընթացքում ավարտվել է 89 քրեական գործով կամ նախորդ տարվա համեմատ 12 տոկոսով ավելի, քան 2015թ.-ին, ինչն ակնհայտորեն վկայում է աշխատանքի արդյունավետության էական բարձրացման մասին:

Դատի տրված 182 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 36-ը, 7 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ մնացածի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց:

2016թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 389.842.200 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 379.910.600 ՀՀ դրամ կամ վնասի 97,5 տոկոսը:

2016թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 104 քրեական գործ:

Ի դեպ, 2016թ. ընթացքում կտրուկ աճել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով ակնհայտ սուտ մատնությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի քանակը. եթե 2015թ.-ին հարուցվել է այս բնույթի ընդամենը 21 գործ, ապա հաշվետու ժամանակահատվածում դրանց թիվն ավելի քան կրկնակի աճել է՝ հասնելով 44-ի: Սրան էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով ՀՀ դատախազությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իշխանության տարբեր մարմիններին կամ դատարաններում իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացնում և հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին:

Հաշվետու ժամանակահատվածում ծառայության քննիչների կողմից նախապատրաստվել են 405 նյութեր, քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1970 դիմումի, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 233-ով կամ 13,4 տոկոսով:

2016թ.-ին Հատուկ քննչական ծառայության իրականացրած գործունեությանն է անդրադարձել նաև ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանը` իր ելույթում նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում ծառայությունը կարողացել է պատվով կատարել իր առանձնահատուկ գործառույթները, որի մասին են վկայում դատավարական սեղմ ժամկետում, տակտիկապես գրագետ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու օրենսդրական պահանջի լիարժեք կատարմամբ իրականացված մի շարք վարույթներ:

Վ. Հովհաննիսյանը նաև կարևորել է 2016թ.-ի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության իրականացրած աշխատանքները լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասով. «Նախորդ տարի Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հանրությանն իրազեկել և լիարժեք տեղեկատվություն է տրամադրել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ: Ընդ որում, հատկանշական է, որ 2016թ.-ի ընթացքում նման գործերի թիվը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է. եթե 2015թ.-ի ընթացքում ծառայության վարույթ է ընդունվել լրագրողների մասնագիտական գործունեությանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերով 4 քրեական գործ, ապա հաշվետու տարում քննվել է այդպիսի 15 գործ, որոնցից 8-ը 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Ամփոփելով 2016թ.-ին ծառայության կողմից կատարված աշխատանքներն ու հիմնական ձեռքբերումները` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն առանձնահատուկ ընդգծել է.«Կարծում եմ` ծառայության 2017 թվականի գլխավոր խնդիրը շարունակելու է մնալ երկրում լայնամասշտաբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը: Այս ուղղությամբ ծառայության 2016 թվականի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավվել են: Հաշվետու տարում 52 քրեական գործով աճել է ծառայության քննիչների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակը/356-408/: Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացել է, սակայն այն դեռ բավարար համարել չի կարելի: 2017 թվականին մեր ջանքերը պետք է նպատակաուղղվեն կոռուպցիայի դեմ պայքարն էլ՛ ավելի ակտիվացնելու և այս ոլորտում մեր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,- նշել է Վ. Շահինյանը:

Ծառայության պետի խոսքով` մյուս կարևոր խնդիրը, որի լուծմանը պետք է ներդնել աշխատակիցների ուժերն ու մեկտեղել բոլոր ջանքերը, ծառայության քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակի ու արդյունավետության բարձրացումն է. «Քննչական աշխատանքի պրակտիկայի խորն ու համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ քննության որակի ու արդյունավետության բարելավումը կախված է բազմաթիվ ենթախնդիրների ճիշտ ու համակողմանի լուծումից: Այս առումով, կարծում եմ, պետք է շարունակել ծառայության քննչական կազմը երիտասարդ, անաչառ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական հատկանիշներ ունեցող փորձառու քննիչներով համալրելու գործընթացը. «Պետք է առանձնահատուկ ընդգծեմ, որ 2017 թվականին ծառայությունում իրականացվող կադրային քաղաքականության մեջ էական փոփոխություն է կատարվելու, այն է` ծառայության ներսում բարձրագույն ու գլխավոր պաշտոններում առաջացած թափուր հաստիքները համալրվելու են,որպես կանոն, մեր ծառայության բարեխիղճ և պրոֆեսիոնալ հատկանիշներով աչքի ընկած, որակյալ ու արդյունավետ նախաքննություն իրականացնող քննչական կադրերով»: Միաժամանակ, Վ. Շահինյանը փաստել է, որ համակարգի լավագույն աշխատակիցների նյութական ու բարոյական հասցեական խրախուսանքներին զուգահեռ` ծառայությունը հետևողականորեն ձերբազատվելու է աշխատաժամանակը անարդյունավետ ու ոչ նպատակային օգտագործող, որակյալ ու արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծող աշխատակիցներից: Նախորդ տարվա ընթացքում արդեն իսկ ծառայությունից հեռացել են հատուկ քննչական ծառայության ծառայողին ներկայացվող պահանջներին չբավարարող 3 քննիչ:

Վահրամ Շահինյանն անդրադարձել է նաև այն խնդիրներին ու բացթողումներին, որոնց լուծմանն ու վերացմանը 2017 թվականին պետք է նպատակաուղղված լինեն համակարգի աշխատակիցների բոլոր ջանքերը. «Առավել անաչառ լինելու համար պետք է նշել, որ Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում դեռևս կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի որոշակի թերություններ ու չլուծված խնդիրներ: Մասնավորապես, արմատախիլ արված չեն նախաքննության ժամկետների չպատճառաբանված ձգձգման դեպքերը, թերություններ կան կոնկրետ քրեական գործերով քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, այն առավել արդյունավետ պլանավորելու, առանձին քննչական գործողություններն առավել օպերատիվ ու որակով կատարելու, հանցանքի կատարման պատճառների ու նպաստող պայմանների վերացման նպատակով շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետում միջնորդագրեր ներկայացնելու հարցերում: Նշված և մյուս խնդիրների լուծման ուղղությամբ ծառայության ղեկավարությունը 2017թ-ի ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- ասել է Վ. Շահինյանը:

Անդրադառնալով 2017 թ.-ին իրականացվելիք ծրագրերին` ծառայության պետը կարևորել է միջազգային փորձի ներդրման նպատակով արտասահմանյան տարբեր երկրներում ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառույթներն իրականացնող կառույցների հետ համագործակցության ստեղծմանը միտված գործընթացի շարունակականությունը: Ըստ Վ. Շահինյանի` դեռևս նախորդ տարի սկիզբ առած այս աշխատանքը բավական արդյունավետ է եղել. «Տարեվերջին իմ հրավերով Հայաստանում էր Լիտվիայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատվիրակությունը՝ ծառայության տնօրենի գլխավորությամբ: Պատվիրակության անդամների հետ մեր եռօրյա քննարկումները հնարավորություն տվեցին ծանոթանալ հատկապես կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի` Լիտվիայի հատուկ քննչական ծառայության դրական փորձին: 2017 թվականին պետք է շարունակել հանցավորության դեմ պայքարի մեծ փորձ ունեցող մյուս պետությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության ուղիների որոնման աշխատանքները»:

Ի դեպ, Վ Շահինյանը կարևորել է ծառայության գործունեության հրապարակայնության ընդլայնման ուղղությամբ 2017-ին տարվելիք աշխատանքները` նշելով, որ պետք է ավելի մեծ հնարավորություն տալ հանրային հնչեղություն, հասարակական մեծ վտանգավորություն ունեցող քրեական գործերը քննող քննիչներին զանգվածային լրատվամիջոցներով առավել հրապարակային արտահայտվել իրենց վարույթում քննված և ավարտված քրեական գործերով, քանզի դրանց լուսաբանումը ոչ միայն դաստիարակչական, այլ նաև լուրջ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ նույնաբնույթ նոր հանցագործությունների կատարման համար:

Ըստ Վ. Շահինյանի` 2017 թվականին արվելու է հնարավոր ամեն ինչ` ծառայության առջև դրված խնդիրները լուծելու, առկա բացթողումները վերացնելու և այս տարվա նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:

Ի դեպ, խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանըփոխանցիկ գավաթով պարգևատրել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությանը, որը 2016թ.-ին Հատուկ քննչական ծառայության 3 վարչությունների կատարած աշխատանքների արդյունքում ըստ ցուցանիշների և քննության արդյունավետության ճանաչվել է լավագույնը:


Միասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում

Միասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ...

23:52

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են». Փրկարար ծառայություն

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են». Փրկարար...

23:39

Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք. Շարմազանով

Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք....

23:18

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26