ARM | RUS |

Եթե գիտես՝ ինչ ես ուզում ստանալ, ապա շանս ունես այն ստանալու. Կարեն Կարապետյան

27.01.17 | 22:42

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը: Այն կառուցում է «Բագեզյան» ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում և նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-600 նոր աշխատատեղ, իսկ առաջին մասնաշենքը պատրաստ կլինի տարեվերջին: Ոսկերչական իրերի արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և Թուրքիա:


Այնուհետև վարչապետն այցելել է Արմավիրի պահածոների նախկին գործարանի տարածք, ծանոթացել գործարանի վերագործարկման ծրագրերին: «Սարգիս-Կարոլինա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում գործարանում իրականացնել վերակառուցման աշխատանքներ և կազմակերպել մեծածավալ մթերումներ: Գործարանում նախատեսվում է նաև կազմակերպել մանկական կերերի արտադրություն: Ծրագրի ներդրումային ծավալն, ընդհանուր առմամբ, կկազմի 7-8 մլն ԱՄՆ դոլար:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է վերը նշված ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ կառավարությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է տարբեր միջոցներով ցուցաբերել օժանադություն:
Արմավիրի մարզպետարանում Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ, քննարկել խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը: Վարչապետի խոսքով կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ախտորոշվել են տարբեր ոլորտների խնդիրները և ամփոփվել կատարված աշխատանքները: «Ունենալով յուրաքանչյուր ճյուղի զարգացման ծրագիրը՝ դրա հիման վրա էլ կարող ենք կառուցել երկրի զարգացման ռազմավարությունը: Այսօր ակնկալում ենք բաց, պրագմատիկ, գործնական խոսակցություն, որպեսզի մարզերի մեր գործընկերները ներկայացնեն զարգացման իրենց տեսլականը, առավելությունները, խնդիրները, պայմանավորվենք, թե ուր ենք գնում»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունում ամփոփվել են հինգ մարզերի այցերը, ստացված 44 ծրագրերից 34-ին տրվել է ընթացք: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ նման աշխատանքները կրելու են պարբերական բնույթ:


Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ մարզի 97 համայնքներից 87-ի զարգացման հնգամյա ծրագրերն արդեն իսկ հաստատվել են, այժմ ընթացքի մեջ են 2017-2025 թվականների մարզի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով Արմավիրի ուժեղ և թույլ կողմերը, խնդիրներն ու հնարավորությունները: Մարզպետի տեղեկացմամբ, Արմավիրում ընթացքի մեջ են գրեթե 150 մլրդ դրամի ծրագրեր, ևս 50 մլրդ դրամի ծրագիր նախատեսվում է իրականցնել 2017-ին: Ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ուղղված են գյումթերքի վերամշակմանը, խտանյութերի արտադրությանը, ջրամակատարարման համակարգերի վերակառուցմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աղբի վերամշակմանը, բամբակի, կարի արտադրությունների հիմնմանը, էներգետիկայի, ոսկեգործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին:


Վարչապետը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը, այդ ուղղությամբ առկա հնարավորությունների գույքագրումը և նշել. «Մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, որն իր վրա բեռ է վերցնում: Յուրաքանչյուր համայնք, մարզ պետք է հասկանա, թե գալիք տարիներին ինչ է ցանկանում, դրա համար պետք է գույքագրենք մեր կարողությունները, իրական վերլուծություն կատարենք և համարձակ գնանք առաջ»:
Մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ Արմավիրում առկա 97 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մշակվում է 48 հազարը, ինչը 2015 թվականի համեմատ ավելի է 18 հազար հեկտարով: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն ժամանակակից ֆերմերային տնտեսություններ, որոնք կիրառում են կաթիլային ոռոգման համակարգ: «Իմ կարծիքով՝ մենք գյուղատնտեսությունում որոշակիորեն ոչ ճիշտ ուղղություն ենք ընտրել, տեսական հիմք ընդունելով այն, թե յուրաքանչյուր գյուղացի լավ գյուղատնտես է: Գյուղացի կա, որը լավ գյուղատնտես չէ, նա ուսում չի ստանում, չի փորձում հասկանալ նոր մեթոդները, իսկ մենք սուբսիդավորման ծավալներն ավելացնում ենք, սակայն որակ չենք փոխում: Այդ առումով, ձեր նպատակը պետք է լինի ուսումնական դասընթացների կազմակերպումը ագրարային համալսարանի միջոցով: Միշտ չէ, որ պապական ձևով հող մշակելու դեպքում այն լավ բերք է տալիս: Աշխարհը փոխվել է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե մեկ հեկտարի համար կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու դեպքում որքան ներդրում կպահանջվի և ավելացրել. «Լեռնային Ղարաբաղում մեկ հեկտարի վրա կաթիլային համակարգի ներդրումը արժենում է միջինը 1 մլն դրամ և հետվերադարձելիությունը գնահատվում է 3-4 տարի: Ջրի քանակից բողոքում ենք, Արարատի մարզում ջուրն ինտենսիվ օգտագործում ենք, հետո սկսում ջրամբար կառուցել, ինչի համար անհրաժեշտ է ֆանտաստիկ թիվ: Գյուղացուն պետք է բացատրել, գյուղացուն պետք է օգնել, որ անցնելով կաթիլային համակարգի՝ տարեկան նա այսքան գումար տնտեսելու է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության պատասխանատուն պետք է հստակ ծրագիր ունենա: Կառավարման մեջ մի պարզ ճշմարտություն կա, որը ձևակերպվում է այսպես. եթե դու գիտես ինչ ես ուզում ստանալ, ապա դու շանս ունես այն ստանալու»: Անդրադառնալով գյուղտեխնիկայի խնդրին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բանակցություններ է վարում մատակարարների հետ գյուղտեխնիկա ներկրելու նպատակով:
Խոսելով առողջապահության ոլորտի մասին՝ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է՝ արդյոք պետական բյուջեի միջոցները բուժհիմնարկների միջև արդարացի են բաշխվում: «Մենք պետական միջոցները վերաբաշխում ենք այնպես, որ մեկը հայտնվում է արտոնյալ վիճակում և դրանից ելնելով իր կլինիկան չի ցանկանում զարգացնել, իսկ մյուսը՝ ոչ արտոնյալ վիճակում, արդյունքում՝ վերջինս լրացուցիչ գումար ներդնելու տրամաբանություն չի տեսնում ու ստվերը մեծանում է:»,- ասել է վարչապետը՝ խնդրի լուծման գործում կարևորելով մասնավոր կառավարիչների ներգրավումը:


Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է մասնագետների կարիք: «Մենք դպրոցներում ունենք ուղիղ երկու անգամ ավելի հաստատուն ծախս: Անհրաժեշտ է օպտիմալացման արդյունքում ծախսերը նվազեցնելով՝ ուսուցիչներին ավելի վճարելով՝ շահագրգռել՝ դասավանդել հարակից համայնքների դպրոցներում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, փոքր և միջին բիզնեսի զարգացման ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում:


Միասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում

Միասնական ժամերգություն կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ...

23:52

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են». Փրկարար ծառայություն

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են». Փրկարար...

23:39

Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք. Շարմազանով

Քաղաքականությունը հո հացի հե՞րթ չէ, որ զիջենք....

23:18

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26