Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելի գորընկերներ,
Ես վստահ էի, որ Ադրբեջանը բաց չի թողնելու հնարավորությունը հերթական անգամ այստեղ, Եվրոպայի խորհրդում, աղավաղելու ճշմարտությունը, հերքելու փաստերը և հերթական անգամ մնալու է անպատիժ, և անգամ չի արժանանա ամոթանքի։
Հենց սա պատճառը, որ ես ուզում եմ ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական երկու հաղորդագրություն։
Առաջինը` Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, անցնելով Հայաստանի պետական սահմանի հարավ-առևելյան մասը և հարձակում կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:
Եվ երկրորդ՝ դիվերսիոն հարձակումից հետո ադրբեջանական կողմը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի միջոցով փորձ է արվել կատարվածի պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա:
Ադրբեջանի ներթափանցման ապացույց է այն փաստը, որ դիվերսանտները հենց թիկունքից են սպանել հայ զինծառայողներին, մինչ վերջիններս լվացվում էին:
Հարգելի գործենկերներ,
Եվս մեկ անգամ պետք է Ձեր ուշադրությանը հրավիրեմ, որ վերը նշված հարձակումը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին, ոչ թե Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Ադրբեջանական կողմը ձեռնարկելով այս քայլը, կայացրել է քաղաքական որոշում և իրականացրել է այն:
Ադրբեջանը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամ, խախտել է ոչ միայն Խորհրդի անդամ դառնալու ժամանակ իր ստանձնած պարտավորությունները, այլ նաև խախտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պայմանավորվածությունը` բարեխիղճ բանակցությունների սկզբունքը: Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, 1970թ. Միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող հռչակագրի պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցության հիմունքները, նաև 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը:
Եվ ամենակարևոր ը՝ Ադրբեջանը խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան, որտեղ առաջին հերթին գերակայվում է` կյանքի իրավունքի սկզբունքը:
Հարգելի գորընկերներ, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հետևաբար մեզ անհրաժեշտ է համատեղ և համաձայնեցված գործողությունները՝ այս բռնությունն ընդմիշտ չեզոքացնելու համար: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ` ԵԽԽՎ-ում զարգացնելու ժողովրդավարական արժեքները: Եվ մենք իրավունք չունենք աչք փակել ցանկացած պետության կողմից մարդու իրավունքների և խաղաղության նկատմամբ ոտնձգությունների դեմ:
Մենք պետք է մշտապես արժանի և կոշտ պատասխան տանք այսպիսի դրսևորումներին, որպեսզի կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, որպես ԵԽ անդամ երկիր»:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26