Թեհրանի գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսն անցկացվում է մայիսի
4-14-ը, Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում: Ավանդական դարձած գրքի այս փառատոնին՝ Հայաստանը ներկայացավ առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:
Հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ 300 գիրք: Առանձին բաժնով ներկայացված էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված, ալբոմային, գեղարվեստական և մանկապատանեկան գրականությունը: Ալբոմային հատվածն ընդգրկում էր Հայաստանի պատմությունը և մշակույթը, իսկ գեղարվեստականը՝ դասական, ժամանակակից և թարգմանական գրականություն: Հայկական տաղավարի այցելուները հատկապես հետաքրքրված էին ալբոմային գրականությամբ` Ա. Գորկի, Վ. Սուրենյանց, Ռ. Էլիբեկյան, Փ. Միրզոյան, Յու. Յակուլով, Թերլեմեզյաններ, Հովնաթանյաններ, ինչպես նաև «Հայկական հուշարձանները կերպարվեստում», «Կինը հայ կերպարվեստում», «1915+100» կերպարվեստի ու տոնածիսական մշակույթը ներկայացնող ալբոմներով: Այցելուների ուշադրության առանցքում էր նաև քարտեզագրական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնող գրականությունը:
Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի պարսկերեն թարգմանությունը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացնում այցելուների շրջանում:
Հատկանշական է, որ ռուսական հրատարակչությունների տաղավարներում ցուցադրված էին հայկական Կարմրավոր եկեղեցու ստվարաթղթե կառույցները, իրանականում՝ պարսկերեն-հայերեն բառարաններ, Իրանի մշակութային գունապնակն արտացոլող գիրք-ալբոմներ՝ հայերի մշակութային-կրոնական հետքերով:
ԻԻՀ մշակույթի նախարարության հրավերով՝ Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր ավստրալաբնակ հայ լուսանկարիչ Նուրան Զորլուն: Ցուցահանդեսի շրջանակում իրանական տաղավարում տեղի ունեցավ Ն. Զորլուի «Պարսկաստանից Իրան» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Լուսանկարչի աշխատանքը մասնակի անդրադարձ էր նաև իրանահայերի կենցաղին և մշակույթին: Շնորհանդեսին հեղինակը նշեց, որ նախաձեռնել է տարբեր երկրներում հայկական հետքը ներկայացնող՝ նմանատիպ գրքերի շարք:
Ցուցահանդեսի ավարտին հայկական տաղավարում ցուցադրված գրքերը կնվիրաբերվեն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության գրադարանին և «Արտակ Արք. Մանուկեան» թանգարանին:
Իրանի հայկական «Ալիք» օրաթերթը ընդարձակ հոդվածով անդրադարձել է ցուցահանդեսին և հայկական տաղավարին:
19:18
18:58
18:09
11:41
11:18
11:03
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
11:45
11:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37