Մեր նպատակն է մինչեւ գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից հայտնում են, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի եւ ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD), վարկային մի շարք կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի վերազինումն ու արդիականացումն է: Քանի որ առկա տեխնիկան մաշվածության պատճառով թույլ չի տալիս ապահովել ոլորտում բարձր բերքատվություն, մենք այժմ կազմակերպում ենք հանդիպումներ տարբեր ընկերությունների հետ` նրանց արտադրանքին ավելի մանրամասն ծանոթանալու եւ մատչելի գներով ձեռք բերելու համար: Մեր նպատակն է մինչեւ գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը` հավելելով, որ այս հարցում հայկական կողմը պատրաստ է քննարկել եւ մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ:
Հանդիպման ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նախագիծ, որը մասամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, որպեսզի վերջնական շահառուին գյուղտեխնիկան հասնի մատչելի գներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաեւ նշել է, որ ներկայումս Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել մեքենա-տրակտորային կայան (ՄՏԿ), որը կսպասարկի երկրի բոլոր մարզերի ֆերմերային տնտեսություններին: Նախարարի խոսքով` ՄՏԿ ստեղծման համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ցանկն արդեն իսկ պատրաստ է եւ կտրամադրվի բոլոր շահագրգիռ ընկերություններին ուսումնասիրության եւ գնային առաջարկներ ներկայացնելու համար:
«Եթե մենք կարողանանք ներմուծել բարձրակարգ գյուղատնտեսական տեխնիկա, ապա կկարողանանք 20-30 տոկոսով բարձրացնել ոլորտի արդյունավետությունը եւ մեր ներքին արտադրանքը դարձնել ավելի մրցակցային», - ընդգծել է Իգնատի Առաքելյանը:
Նախատեսվում է նաեւ Հայաստանում բացել ներմուծող ընկերությունների ներկայացուցչություններ եւ սպասարկման կենտրոններ, ինչպես նաեւ ֆերմերների համար կազմակերպել ուսումնական դասընթացներ:
Հյուրերի տեղեկացմամբ որոշ ռուսաստանյան ընկերություններ շահագրգռված են նաեւ Հայաստանում կազմակերպել տրակտորների հավաքում:
Հանդիպման ընթացքում ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչները համառոտ ներկայացրել են իրենց գործարաններում արտադրվող տեխնիկան եւ հույս հայտնել, որ հայկական կողմին կհետաքրքրի առաջարկվող արտադրանքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ բոլոր ներկայացված առաջարկներն ու վաճառքի պայմանները հանգամանորեն կուսումնասիրվեն եւ արդյունքները առաջիկայում կներկայացվեն ռուսական կողմին:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55