Այս օրերին հայկական մեդիա դաշտում ակտիվ քննարկվում է Վրաստանին ու Ռուսաստանին կապող ներկայում ցամաքային միակ՝ Դարիալով անցնող ուղին, որը Լարսի անցակետով ապահովում է մուտքը դեպի հյուսիս, մեկ այլ ճանապարհի հաշվին բեռնաթափելու մասին: Լարսն, անշուշտ, առևտրատնտեսական, ապրանքաշրջանառության գործընթացի ապահովման տեսանկյունից շատ կարևոր մի ճանապարհ է, որը գրեթե մշտապես ծանրաբեռնված է, իսկ երբեմն առհասարակ չի գործում «ի շնորհիվ» բնական աղետների:
Մյուս ճանապարհները, որոնք նախկինում գործել են, և վերագործարկվելու դեպքում նոր շունչ կհաղորդեն հյուսիս-հարավ ուղղությամբ ելումուտը դյուրացնելու համար, փակ են ռուսական և վրացական կողմերի կամայականության պատճառով, թեև՝ պայմանավորված նրանց միջև առկա կոնֆլիկտով: Իհարկե Փոթիի նավահանգիստը ևս որոշ չափով լրացնում է Լարսի «պատճառած» անհարմարությունները, սակայն այն ավելի թանկ և ժամանակատար տարբերակ է: Եթե հայկական կողմը ցանկանում է բանակցություններ ծավալել վրացական կողմի հետ Լարսին «փոխարինող ուղի» գտնելու հարցով, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ հաջող բանակցությունների դեպքում, այդ այլընտրանքը գործի գցելը այնքան էլ հեշտ ու արագ ստացվող գործ չէ:
Նախ Վրաստանի ներքաղաքական խնդիրներով պայմանավորված նման բանակցությունները բաց իրականացնելու համար Վրաստանի իշխանություններին մեծ համարձակություն է անհրաժեշտ, իսկ վրաց հասարակությունը դեռևս հակառուսական տրամադրությունների ազդեցության տակ է, և համոզել, որ ներկա լարված հարաբերությունների պայմաններում շահեկան է Ռուսաստանին կապող այլ ցամաքային ճանապարհների բացումը, խրթին հարց է: Նշվածի համար կպահանջվի բավականին երկար ժամանակ: Սակայն խնդրի լուծումը անիրական չէ, և ճիշտ և համաչափ քայլեր իրականացնելու միջոցով կարելի է հասնել հաջողության և «Լարսին» ավելի ուշ-ուշ հիշել:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55