Իսպանական Մալագայում ձերբակալվել է նեապոլիտանական «Կամորա» մաֆիայի առաջնորդներից մեկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Իսպանիայի ազգային ոստիկանությանը:
Խոսքը խմբավորման ղեկավարի մասին, որը պատասխանատու է կոկաինի և հաշիշի միջազգային թրաֆիքինգի համար, նա միջազգային հետախուզման մեջ էր: Միաժամանակ Նեապոլում ձերբակալվել է AMATO-PAGANO մաֆիոզային խմբավորման 17 անդամ, որը վերահսկում է թմրանյութերի իրացման շուկան: Իտալիայում կատարված խուզարկությունների արդյունքում 20 մլն եվրոյի ունեցվածք է բռնագրավվել:

