Ապրիլյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Լրագրողների հետ զրույցում Սամվել Առաքելյանը նշեց, որ 2 տարի է` ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում, մասնակցել է ապրիլյան պատերազմին:
«Այդ օրերին զոհվել են իմ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, իմ զինվորները` Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զո հրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը: Ես չեմ կարող նկարագրել, թե այդ օրերին ինչ ապրումներ եմ ունեցել, միայն կարող եմ նրանց ծնողներին շնորհակալություն հայտնել` նման տղաներ դաստիարակելու համար»,- նշեց Առաքելյանը` հավելելով, որ տղաների զոհվելու պահին ինքը եղել է հարևան դիրքում:
Նա հավելեց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական բանակի զինվորի մարտական և հայրենասիրական ոգին ավելի է բարձրացել: Հայ զինվորն ամուր կանգնած է պետական սահմանին և չի հանդուրժելու հակառակորդի որևէ ոտնձգություն:
Հարցին` առաջին հերթին ինչի՞ մասին է մտածում առաջնագծում կանգնած զինվորը, Սամվել Առաքելյանն ընդգծեց, որ նա առաջին հերթին մտածում է իրեն սպասող ծնողներին հանգիստ քուն պարգևելու մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պարգևատրել է շուրջ 200 ազատամարտիկների և զինծառայողների:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26